Ի՞նչ խնդիր է լուծում Արայիկ Հարությունյանը յուրային «աշխարհազորով» և ո՞ւմ համար
Վերջին օրերին Արցախում, ի լրումն թշնամական պաշարման ու ագրեսիայի, կտրուկ սրվել է նաև «ներքաղաքական իրավիճակը», եթե կարելի է այդպես բնորոշել նախագահի պաշտոնն զբաղեցնողի կողմից զինված հարձակում իրականացնելու ակնհայտ մղումը:
Ի՞նչ է կատարվել: Նախ, օրերս, Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող, կարելի է ասել՝ Արցախում Նիկոլ Փաշինյանի հանձնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ուժայինների հետ և հայտնել իր մոտալուտ հրաժարականի կամ հրաժարական տալու մտադրության մասին: Դա հիմնավորվել է նրանով, որ իրեն՝ Արայիկ Հարությունյանին, ոչ մեկը բանի տեղ չի դնում, անգամ՝ ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարությունը:
Այս պարագայում բուն հարցն այն է, որ նա հստակ ասել է հրաժարական տալու մասին: Այն, որ դա միանգամայն հստակ հայտարարություն է եղել, փաստեց նաև նրա նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ իր տեսաուղերձում:
Բայց Արայիկ Հարությունյանը ոչ թե հրաժարական է տալիս, այլ ձևավորում է «աշխարհազոր», ապա այդ «աշխարհազորին» հարձակման է ուղարկում ԼՂՀ Ազգային ժողովի վրա: Արայիկ Հարությունյանն իր ստեղծած «աշխարհազորի» միջոցով սպառնում է ցրել կամ լուծարել Արցախի Ազգային ժողովը:
Գործնականում սա հենց ռազմական հեղաշրջում է կամ ռազմական հեղաշրջման փորձ, որը ձեռնարկվել է հեղինակազրկված ու կառավարելու անընդունակ «ԼՂՀ նախագահի» կողմից:
Այսինքն՝ Արայիկ Հարությունյանն այս նեղ և օրհասական դրության մեջ ոչ թե Արցախի հայության կենսական խնդիրները լուծելու, մարդկանց տառապանքներն ինչ-որ կերպ թեթևացնելու, Արցախի շրջափակումը հաղթահարելու կամ նման հարցերի վրա է կենտրոնացած, այլ բացառապես մտահոգված է իր իշխանությունը երկարաձգելու, իշխանությունը պահելու խնդիրներով:
Ի լրումն, Արցախի Ազգային ժողովի լուծարումը կամ այն ցրելը Ադրբեջանի նախագահ Ալիևի ուղիղ արտահայտած պահանջն է: Ու ստացվում է, որ Արայիկ Հարությունյանն իր ձևավորած «աշխարհազորի» միջոցով պարզապես կատարում է Ալիևի պահանջը:
Լավ, ի՞նչ խնդիր է լուծում Արայիկ Հարությունյանը: Մի՞թե Արցախի նախագահի պաշտոնը, այն էլ նման վիճակում, այնքան «քաղցր» է, որ նրա համար թանկ է ու կարևոր ամեն ինչից, այդ թվում՝ Արցախից:
Արցախն այսօր պաշարված միջնաբերդ է: Իսկ պաշարված միջնաբերդում նման «խաղեր տալը» միայն մեկ հետևանք է ունենում՝ թշնամու առաջ դռներն ու դարպասները կրնկի վրա բացելու հետևանք:
Մյուս կողմից, ուշադրություն է գրավում այն, որ փաշինյանանական կամ նրան հարող որոշակի անձինք ու «մեկնաբաններ» կողքից խրախուսում ու աջակցում են Արայիկ Հարությունյանին, ինչ-որ դավադրություններ են նկատում նրա դեմ, ավելին, դա փոխկապակցում են այն բանի հետ, իբր, ԱՄՆ-ն արդեն պայմանավորվել է Բաքվի հետ, որ ինչ-որ «երրորդ երկրում» Արցախի ու ադրբեջանական իշխանությունների «ուղիղ երկխոսություն» կազմակերպի, բայց այ, Արայիկ Հարությունյանին հրաժարականի մղողները այդպիսով ուզում են տորպեդահարել ԱՄՆ վեհ ու մեծահոգի նախաձեռնությունը: Թե ում համար են նախատեսված ցածրորակ «կտերը», դժվար չէ ասել:
Մյուս կողմից, ի՞նչ է նշանակում՝ Արայիկ Հարությունյանին հրաժարականի մղել: Կամ ի՞նչ է նշանակում, երբ նրա իսկ ձևավորած «աշխարհազորայինները» խոսում են «նախկինների թալանի» մասին: Այդ ո՞ր նախկինների, եթե Արայիկ Հարությունյանը 2007-2008 թվականներից Արցախի ղեկավարներից մեկն է: Ու այս ամբողջ ժամանակահատվածում, թե՛ որպես Արցախի վարչապետ, թե՛ որպես նախագահ լիարժեք դրսևորել է իր բացարձակ անհամապատասխանությունն զբաղեցրած պաշտոններին:
Արայիկ Հարությունյանը դեռևս շանս ունի գոնե մի փոքր մարդավայել հեռանալու: Բայց ինչ-որ բան հուշում է, որ նա ամեն ինչ կանի մինչև վերջ ամեն ինչ ապականելու համար: Ի վերջո նրան հենց այնպես չեն անվանում «Արցախի Նիկոլ»:

Արթուր Խայթ