Օբամա. «Քադաֆիի ճակատագիրը պետք է դաս լինի բոլոր բռնատիրական ղեկավարների համար»
Լիբիայի նախկին առաջնորդ, սպանված Մուամար Քադաֆիի ճակատագիրը պետք է դաս լինի Մերձավոր Արևելքի բոլոր բռնատիրական ղեկավարների համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ մեկնաբանելով Քադաֆիի սպանության մասին լուրը։
–Այս իրադարձությունները տարածաշրջանի համար ևս մեկ ապացույց են՝ ցանկացած վարչակարգ, որը ղեկավարվում է երկաթե ձեռքով, անպայման իր վերջին է հասնում,–հայտարարել է Օբաման։
Օբաման նշել է նաև, թե Քադաֆիի ճակատագիրն ապացուցեց, որ ԱՄՆ-ը Լիբիայի հարցում ճիշտ ռազմավարություն էր որդեգրել.
–Լիբիայի հողեր ամերիկյան ոչ մի զինվոր չուղարկելով՝ մենք հասանք մեր բոլոր նպատակների իրականացմանը,–ասել է ԱՄՆ նախագահը։