Քաղաքական

22.08.2023 10:02


Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակել է Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում

Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակել է Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում

Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հակառակորդը կիրառել է հրաձգային զենք։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նշենք, որ տեղեկատվական հենք նախապատրաստելով հետագա սադրանքների համար` Ադրբեջանին պաշտպանական գերատեսչությունը երեկ երեկոյան հայտնեց, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 19:45-ի սահմաններում, Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։ Տեղեկությունը հերքվեց Արցախի ՊԲ–ի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը