ՆԱՏՕ–ն կքննարկի Լիբիայում ռազմական գործողության դադարեցման հնարավորությունը
«Ասոշիեյթիդ պրես»–ը հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի անդամ երկրները ուրբաթ կքննարկեն Լիբիայում իրականացվող ռազմաօդային գործողության ավարտի հնարավորությունը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունը մոտեցրել է այդ երկրում իրականացվող ռազմական գործողության դադարեցման ժամանակը։
Ռասմուսենի խոսքերով՝ համապատասխան որոշումը կկայացվի ՄԱԿ–ի և Լիբիայի ազգային անցումային խորհրդի հետ համատեղ։
Ինչպես գործակալությանը հայտնել է ՆԱՏՕ–ում դիվանագիտական աղբյուրը, ուրբաթ օրվա հանդիպմանը կքննարկվի՝ երբ և ինչպես ավարտել ռազմական գործողությունը։
Մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ Լիբիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին որոշումը կարող է ընդունվել մեկ կամ երկու օրվա ընթացքում՝ կախված նրանից, թե ներկայացուցիչները կհաստատեն նման հնարավորությունը։