Զինվորական համազգեստով ներխուժել են Արցախի ԱԺ. Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Աղդամով սննդամթերք ներկրե՞լ
Արցախում օր օրի սրվող հումանիտար աղետին զուգահեռ լարվել է նաև ներքաղաքական դրությունը: Պատճառը Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրությունն է եղել, որի մասին հայտարարել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այսօր, սակայն պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը հեռանալ չի պատրասվում:
Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից չհեռանալու մասին է վկայում նաև նրա կուսակցության հայտարարությունը, թե նրա հրաժարականի դեպքում թիրախավորվելու է պետականությունը:
Իրավիճակն Արցախում այնքան է լարվել, որ զինվորական համազգեստով մարդիկ օրերս ներխուժել են Արցախի Ազգային ժողով:NEWS.am-ի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը: «Մարդկանց մի մասը զինվորական համազգեստերով ներխուժել էին Ազգային ժողով, քաշքշուկ է եղել: Ապա շոուն շարունակվել է Երիտասարդության շենքում: Ամեն ինչ նույն սցենարով է ընթացել, ինչպես հունվար ամսին էր»,-ասել է Արցախի պատգամավորը:
Պարզվում է՝ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթեւոսյանն է իր զինակիցների հետ ներխուժել Արցախի խորհրդարան ու հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր ղեկավար Դավիթ Իշխանյանից՝ նախագահ Արայիկ Հարությունյանին իբր թե հայհոյելու համար:
Նախօրեից արցախցի ակտիվ քաղաքացիները, որոնք սոցիալական հարթակներում իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնում էին, զանգերի միոջոցով սպառնալիքներ են ստացել։
Կարեն Մաթեւոսյանն այսօր իր ունեցած ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում բոլորին զգուշացրել է՝ սպառնալիքները չեն դադարելու:
Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել «Փաստինֆո»-ի աղբյուրը՝ նշելով, որ երկրում երկու ելք են տեսնում՝ կա՛մ Արայիկ Հարությունյանը պետք է շտապ հրաժարական տա, կա՛մ Արցախ Աղդամով սնունդ կմտնի։ Անանուն աղբյուրը հավելել է՝ Հարությունյանը հրաժարական տալու միտք չունի, հետեւապես հիմա իշխանությունների օրակակարգում Աղդամով Արցախ սննդի ներկրման հարցն է։ Ըստ «Փաստինֆո»-ի՝ Արցախում իշխանամերձ թիմ է ստեղծվել, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին՝ վաղը կամ մյուս օրը, ադրբեջանական կողմի հետ հանդիպման մեկնել։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական Բարդա քաղաքում:
Զինվորական համազգեստով ներխուժել են Արցախի ԱԺ. Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Աղդամով սննդամթերք ներկրե՞լ
Արցախում օր օրի սրվող հումանիտար աղետին զուգահեռ լարվել է նաև ներքաղաքական դրությունը: Պատճառը Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրությունն է եղել, որի մասին հայտարարել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այսօր, սակայն պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը հեռանալ չի պատրասվում:
Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից չհեռանալու մասին է վկայում նաև նրա կուսակցության հայտարարությունը, թե նրա հրաժարականի դեպքում թիրախավորվելու է պետականությունը:
Իրավիճակն Արցախում այնքան է լարվել, որ զինվորական համազգեստով մարդիկ օրերս ներխուժել են Արցախի Ազգային ժողով: NEWS.am-ի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը: «Մարդկանց մի մասը զինվորական համազգեստերով ներխուժել էին Ազգային ժողով, քաշքշուկ է եղել: Ապա շոուն շարունակվել է Երիտասարդության շենքում: Ամեն ինչ նույն սցենարով է ընթացել, ինչպես հունվար ամսին էր»,-ասել է Արցախի պատգամավորը:
Պարզվում է՝ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթեւոսյանն է իր զինակիցների հետ ներխուժել Արցախի խորհրդարան ու հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր ղեկավար Դավիթ Իշխանյանից՝ նախագահ Արայիկ Հարությունյանին իբր թե հայհոյելու համար:
Նախօրեից արցախցի ակտիվ քաղաքացիները, որոնք սոցիալական հարթակներում իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնում էին, զանգերի միոջոցով սպառնալիքներ են ստացել։
Կարեն Մաթեւոսյանն այսօր իր ունեցած ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում բոլորին զգուշացրել է՝ սպառնալիքները չեն դադարելու:
Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել «Փաստինֆո»-ի աղբյուրը՝ նշելով, որ երկրում երկու ելք են տեսնում՝ կա՛մ Արայիկ Հարությունյանը պետք է շտապ հրաժարական տա, կա՛մ Արցախ Աղդամով սնունդ կմտնի։ Անանուն աղբյուրը հավելել է՝ Հարությունյանը հրաժարական տալու միտք չունի, հետեւապես հիմա իշխանությունների օրակակարգում Աղդամով Արցախ սննդի ներկրման հարցն է։ Ըստ «Փաստինֆո»-ի՝ Արցախում իշխանամերձ թիմ է ստեղծվել, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին՝ վաղը կամ մյուս օրը, ադրբեջանական կողմի հետ հանդիպման մեկնել։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական Բարդա քաղաքում:
Աղբյուրը՝ news.am