Կանխատեսելի ու ինքնըստինքյան ենթադրվող էր, որ փաշինյանական իշխանությունը Երևանի ավագանու ընտրություններում գերազանցապես չարաշահելու է վարչական ռեսուրսը՝ քաղաքապետարանը գրաված, Ավինյանին էլ քաղաքապետ պահելու համար:
Այդ իմաստով հնարավորինս «անմեղ» երևույթ է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը ու, հատկապես՝ դրա հեռարձակումը, դրա վերաբերյալ լրահոսում բազմազան լուրերի տարածումը: Դե, կասեն՝ Ավինյանը փոխքաղաքապետ է, ի պաշտոնե գործունեություն է իրականացնում, հոմ այդ գործունեությունը տեղեկատվական լռության չե՞նք մատնելու:
Բայց նախ, Տիգրան Ավինյանը արդեն իսկ գրանցված թեկնածու է, ավելին՝ հենց նա՛ է գլխավորում Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը: Ու նա շարունակում է իրականացնել Երևանի փոխքաղաքապետի պարտականությունները, այսինքն՝ հրաժարական չի տվել, նրա պաշտոնավարումը չի՛ սառեցվել, քաղաքապետարանն էլ դարձրել է փոխքաղաքապետարան: Սա արդեն իսկ կոպտագույն խախտում է:
Սա իր հերթին՝ որպես վարչական ռեսուրսի գերչարաշահում: Գումարած՝ քարոզարշավի գերլրացուցիչ առավելություն ստանալը:
Վերցնենք թեկուզ այսօրվա քաղաքապետարանային «դիսպետչերական» կամ գործակարգավարական խորհրդակցությունն ու Տիգրան Ավինյանի՝ փոշու ամպերի երևույթից բարկանալու ցուցադրությունը: Թե բա՝ «...եթե այդ մասով ինձ ինչ-որ տեսանյութ է հասանելի դարձել, ուրեմն դա նշանակում է, որ այն ձեզ արդեն իսկ հասանելի պետք է դարձած լիներ: Դուք արդեն գնացած և տուգանած պետք է լինեիք տվյալ շինարարին, այդ լիազորությունները մենք տվեցինք չէ՞ ձեզ: Ես գիտեմ, որ Կենտրոն վարչական շրջանում շատ ինտենսիվ կատարվում են մաքրումներ և լվացումներ, ես գիտեմ, որ դրա մասով Բնապահպանական տեսչական մարմինը գնում, հետևում է և տուգանում է, և այն ամպերը, որ Քանաքեռ-Զեյթունում կուտակվել էին, դրանք տեսանելի՞ չէին, կենտրոնի շենքե՞րն էին տեսանելի էդ դեպքում...»,-զայրացավ Նաջարյա... կներեք, Տ. Ավինյանը:
Թե բա՝ «Խոմ բան չենք էստեղ, խոսանք, խոսանք ու արդյունք չլնի»:
Տեսնես այդ ի՞նչ արդյունք է նա ակնկալում: Ի՞նչ արդյունք մի պարագայում, երբ Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացրած փաշինյանական իշխանությունը բառի ամենաուղիղ իմաստով, Երևանը քաղաքաշինական բռնաբարության է ենթարկում: Մայրաքաղաք չէ, այլ համատարած բարձրահարկաշինհրապարակ, քարհանք ու չգիտես, թե էլ ինչ: Մի թեթև քամի, ու Երևանն անհետանում է փոշու ամպերի մեջ: Հարցն այն չէ միայն, որ բացարձակապես ոչ մի շինարարական ընկերություն, քար արդյունահանող ու մշակող գրեթե ոչ մի ընկերություն պարտադիր շինարարական կանոնները չի պահում, ջրացողում չի անում (գոնե): Դա էլ իր հերթին:
Բուն հարցն այն է, որ աջուձախ շինթույլտվություններ են տրված, որ համատարած գերկառուցապատվում է Երևանն, ու շենքերն արդեն «ռաժոկով» են ճխտում: Ի՛նչ «գլխավոր հատակագիծ», ի՛նչ սեյսմիկ անվտանգություն:
Ում փողը և ուժը որտեղ պատում է, այնտեղ էլ քաղաքաշինում են:
Իսկապես որ՝ քաղաքա-շինություն:
Բուն խնդիրը (գերկառուցապատումն ու դրա անթույլատրելիությունը) թողած, հետևանքի ետևից են ընկնում (փոշու) և այդ «ճակատում» բուռն գործունեություն ցուցադրում, իբր՝ տեսեք-տեսեք գործ են անում, աշխատում են՝ իրենց չխնայելով:
Դե, առանց համապատասխան վարորդական իրավունքի «ԳԱԶել-շոու» անելուց հետո մնում է տեսնենք Ավինյանին՝ ցախավելով «Երևանի վերջին փոշին» ավլելիս՝ «ավլեմ-թափեմ փոշին» հանրահայտ երգի մեղեդու հնչյունների ներքո: Միայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին չկանչեք, որ փոշուն կոտրված ափսեների բեկորներ շատ չխառնվեն:
Ընտրարշավն, ի դեպ, պաշտոնապես դեռ չի մեկնարկել, քպ-ոներն այսպես իրար են խառնվել: Բա որ մեկնարկի, այն ժամանակ ինչե՛ր ենք դեռ տեսնելու:
Տիգրան Ավինյանի փոշեշոուն

Արթուր Խայթ