Լրահոս

21.10.2011 09:01


Հունաստանում բախումների հետևանքով 16 մարդ է տուժել

Ինչպես հաղրոդում է «SKAI» հեռուստաընկերությունը, Հունաստանի մայրաքաղաք Աթենքի  կենտրոնում տեղի  ունեցած  բախման հետևանքով 16 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Նրանցից մեկի վճակաը շատ ծանր է եղել և բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Համընդհանուր  գործադուլի շրջանակներում հինգշաբթի օրը առնվազն 200 անարխիստներ փորձել են ներխուժել  Հունաստանի խորհրդարան, բայց ցուցարար կոմունիստները նրանց դեմն առել են և ասել, թե թույլ չեն տա խաղաղ ցույցը վերածել ոստիկանների  հետ բախման։ Դրանից հետո  անրախիստները հարձկավել են հենց կոմունիստների վրա։ «ՌԻԱ Նովոստի»–ի հաղորդմամբ՝ խստացված  մասսայական անկարգություները՝ քարերի, փայտերի և «Մոլոտովայի կոկտեյլի» մասնակցությամբ, տևել է շուրջ 40 րոպե։

Ոստիկաններին հաջողվել է հրապարակից դուրս բերել անարխիստներին, ինչից հետո այն կրկին լցվել է խաղաղ ցուցարարներով, որոնց թիվը հասել է շուրջ տաս հազարի։ Նրանք բողքում են կառավարության նոր տնտեսական  ծրագրի ընդունման դեմ։ Այդ ծրագիրը նախատեսում է հարկերի  բարձրացում, պետաշխատողների  կրճատում, թոշակների և այլ  սոցիալական վճարների կրճատում։ Այս ծրագրի իրակնացման դեպքում միայն ԵՄ–ն և ԱՄՀ–ն Հունաստանին  վարկ կտրամադրեն։

Այս խորագրի վերջին նյութերը