Դմիտրի Մեդվեդևը խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտության կարագավորման մեջ իսկապես շատ բարդություններ կան
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստ»–ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երիտասրադների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Մոսկվան կշարունակի օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բայց համաձայնության պետք է ձգտեն երկու կողմն էլ։
Մեդվեդևն ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը Եվրոպայի այն քիչ սառեցված հակամարտություններից է, որը հնարավոր է կարգավորել։ Նա պատմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ իր պարբերական հանդիպուների տպավորության մասին։
–Երկու նախագահների շրջապտը վատ չի հարաբերվում միմյանց և հեշտությամբ հայերենից անցնում է ադրբեջաներենին և հակառակը։ Սա գաղտնի պահ է, բայց անձամբ նախագահներն էլ վատ չեն հարաբերվում միմյանց հետ. երբ նստած ենք սեղանի շուրջ՝ նրանք շատ լավ շփվում են,–քաղաքական «գաղտնիք» է բացահայտել ՌԴ նախագահը։
Այնուամաենայնիվ՝ Դմիտրի Մեդվեդևը խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտության կարագավորման մեջ իսկապես շատ բարդություններ կան՝ պատմությունը, իրավական օրենսդրության տարատեսակ ըմբռնումները, շահերի տարբերությունը։
–Ռուսաստանն անկակասկած կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այդ աշխատանքը շարունակվելու է։ Բայց միևնույն ժամանակ այս շատ բարդ, բայց լուծելի խնդրի կարգավորումը կախված է երկու ժողովրուրդների և երկու նախագահների բարի կամքից. եթե նրանք լսեն միմյանց, մի փոքր իրար ընդառաջեն և փոխզիջման ուղիներ գտնեն,–հայտարարել է նա։