Կարծիք

19.08.2023 15:12


Տավուշի մարզում պարեկները, ամեն քայլափոխի, տուգանում են գյուղացիներին․ Գառնիկ Դանիելյան

Տավուշի մարզում պարեկները, ամեն քայլափոխի, տուգանում են գյուղացիներին․ Գառնիկ Դանիելյան

Տավուշի մարզում ամեն քայլափոխի ծառայություն են իրականացնում պարեկները՝ կանգնեցնելով և տուգանելով գյուղատնտեսական տեխնիկա և տրանսպորտային միջոցներ շահագործող գյուղացիներին։

Այս սեզոնին հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչները սեփական տրակտորներով և վիլիսներով ուղևորվում են հանդեր՝ ձմեռվա համար իրենց հասանելիք փայտն ու անասնախոտը բերելու, իսկ կոմբայները շահագործվում են հունձ կատարելու նպատակով։

Պահանջելով շահագործվող տրանսպորտային միջոցների փաստաթղթերը՝ պարեկները տուգանում են գյուղացիներին։

Սակայն, պետք է նկատի ունենալ, որ գյուղտեխնիկան և տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանից, նրանցից որոշները մարդկանց փոխանցվել են պապից, հորից՝ առանց սեփականության փաստաթղթերի։

Խոսքը վերաբերում է նաև մի շարք տրանսպորտային միջոցների, որոնք խորհրդային միության արտադրանք են և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Պատկան մարմիններին կոչ եմ անում հրաժարվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին տուգանքների միջոցով կեղեքող այս արատավոր գործելաոճից։

Բազմիցս անդրադառնալով այս հարցին՝ առաջարկել եմ բոլոր համայնքներում հաշվառել և գրանցել գյուղատնտեսական տեխնիկան, տրամադրել համապատասխան փաստաթղթեր, որպեսզի մարդիկ կարողանան շահագործել։ Այսպիսով, յուրաքանչյուր տարի իրականացվող տեխզնման շնորհիվ գումար կփոխանցվի բյուջե։

Խնդիրը համատարած է և այն չլուծելու դեպքում շատ մարդիկ ստիպված են լինելու լքել երկիրը։

Պատկան մարմինների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում եմ խնդրին՝ վերահաստատելով առաջարկներս։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը