Կարծիք

19.08.2023 11:49


Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել

Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել

Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել և դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել:

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությանն արգելել է շահագործել Սոթքի հանքը, չի թույլատրել մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, իսկ հիմա` դեմ է Կապանի օդանավակայանի շահագործմանը:

Արդեն իսկ ուրվագծվում են մի քանի խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը քարոզչական պատերազմ է սկսել, ընդհուպ այն բարձրացրել միջազգային մակարդակ:

Այն, որ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը ՀՀ-ի վարչապետն է և նրա համար է պատասխանատվություն կրում, դա բացարձակապես սուտ է:

Ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են, ավելին` միջամտում են ՀՀ ներքին հարցերին, որոշում` հայտարարություններից մինչև տնտեսական և անվտանգային խնդիրներ:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը