Քաղաքական

19.08.2023 07:10


Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Արցախում՝ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ասկերանի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,-նշված է տեղեկագրում։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը