Լրահոս

20.10.2011 17:05


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոր նախագահ ունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոր նախագահ ունի

Շվեյցարացի դիվանագետ Պետեր Մաուրերը նշանակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նոր նախագահ։

55-ամյա Մաուրերն այդ պաշտոնում կփոխարինի Յակոբ Կելենբերգերին, ով ԿԽՄԿ–ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2000թ. սկսած։ Այժմ նա որոշել է նախագահի պաշտոնում իր թեկնածությունն այլևս չներկայացնել և անցնել թոշակի։

Տեղեկացնենք, սակայն, որ չնայած ԿԽՄԿ ներկա նախագահի հեռանալու մասին որոշումը կայացվել էր ԿԽՄԿ հոկտեմբերի 17-ի վեհաժողովի ժամանակ, այնուամենայնիվ նորանշանակ Մաուրերն  իր պաշտոնական գործունեությանը կանցնի միայն 2012թ. հուլիսի 1–ից սկսած։

Այս խորագրի վերջին նյութերը