Ադրբեջանական ԶՈւ-ն Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք
Ադրբեջանական զինուժն օգոստոսի 17-ին ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ' կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
***
Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը' օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքիցկրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։
Ադրբեջանական ԶՈւ-ն Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք
Ադրբեջանական զինուժն օգոստոսի 17-ին ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ' կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
***
Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը' օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։