Արցախի հարցի քննարկումը ՄԱԿ ԱԽ-ում այսքան մակերեսային, պրիմիտիվ ու հակահայկական չի եղել
Երեկ մինչև ուշ գիշեր ուշադիր հետևում էի ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներին։ Սարսափելի զայրույթ և հիասթափություն։ Ոչ թե որովհետև խոսեցին ու գնացին սուրճ խմելու, իսկ ոմանք էլ առաջարկեցին դիտարկել Աղդամ-Խանքենդի ճանապարհի շահագործումը, ոչ թե որովհետև ադրբեջանի ճարպոտ ներկայացուցիչը հրապարակավ ծաղրեց Հայաստանը ներկայացնողին՝ ցույց տալով երջանիկ արցախցիների թխած համեղ տորթը, այլ որովհետև երբեք Արցախի հարցի քննարկումը ՄԱԿ Անվտանգության խորհրդում այսքան մակերեսային, այսքան պրիմիտիվ ու այսքան հակահայկական չի եղել:
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակն առաջին անգամ քննարկվել էր 1992 թվականի մայիսի 12-ին՝ ՄԱԿ ԱԽ 3072-րդ նիստի ժամանակ։ ԱԽ նախագահը հայտարարություն է ընդունել (երեկ ընդամենը հայտարարեց, որ ․․․ նիստն ավարտված է)։ Այն ժամանակ Արցախում ռազմական և հումանիտար իրավիճակն այսօրցանից լավը չէր։ Պարենի, դեղորայքի պակաս, շրջափակում, հրետակոծումներ, զոհեր․․․․ Բայց նույնիսկ այդ պայմաններում ՄԱԿ ԱԽ-ն քաղաքական որոշում կայացրեց՝ հայտարարեց, որ սատարում է ԵԱՀԽ շրջանակներում Մինսկի խորհրդաժողովի գործընթացին։ Հիշեցնեմ, որ Արցախի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվեր այդ խորհրդաժողովի ժամանակ։
Նույնիսկ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, որոնց վրա Ադրբեջանը անընդհատ հղում է կատարում ու մոլորեցնում, թե ՄԱԿ-ն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել (դա այդպես չէ) , էլի քաղաքական տեքստեր էին։
Իսկ ի՞նչ կատարվեց երեկ։ Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման մասին չխոսվեց։ Որոշ երկրներ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ակնարկեցին Մինսկի խմբի գործունեության մասին ․․․ ու վերջ։ Հայաստանի այսօրվա իշխանությունների ջանքերով Արցախի հարցը դուրս է եկել աշխարհի քաղաքական օրակարգից։ Քաղաքական հարցը դարձել է զուտ մարդասիրական հարց, լուծումները փնտրվում են ոչ թե քաղաքական տիրույթում, այլ մարդասիրական հարթությունում։ Բա էլ ումի՞ց ենք նեղանում, որ նույնսիկ չեզոք Բրազիլիան է խոսում "Աղդամ-Խանքենդի" ճանապարհի մասին (Ալբանիայի ու Թուրքիայի մասին չեմ խոսում, լավ է Պակիստանը չկար)։
Փաշինյանն, ապօրինաբար, հայտարարեց ինչ որ 86,600 քառակուսի կիլոմետրի մասին, ծնկեց ադրբեջանի պահանջի առաջ ու հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է ու վերջ։ Բա եթե Ադրբեջան է, Ադրբեջանն էլ վերաինտեգրում է առաջարկում։ Բա էլ ումի՞ց ի՞նչ ենք ուզում։ Այսօր Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է։ Հայաստանն ասում է՝ մարդիկ ծանր վիճակում են։ ադրբեջանը ծաղրում է՝ "ծանր լիներ տորթ չէին թխի, իսկ եթե այդքան ծանր է՝ Աղդամի ճամփան բաց է"։ Ու․․․․
Լուծումը միակն է․ Արցախի հարցը վերադարձնել քաղաքական օրակարգ, ադրբեջանին սեփական զենքով խփել, առաջմղել "ճանաչում հանուն փրկության" սկզբունքը, բարեկամ և չեզոք երկների հետ աշխատել, ցույց տալ, որ ցեղասպան ադրբեջանում որևէ հայի որևէ իրավունք ու անվտանգություն չի կարող երաշխավորված լինել։ Ու կարող է հնարավորության պատուհան բացվել։ Բայց դա կարող է անել Հայաստանը, ոչ թե Ֆրանսիան, Մալթան ու Էկվադորը։ Իսկ Հայաստանը չի անում, վախենում է, կարմիր գիծ է գծել ու Արցախը թողել այդ գծից այն կողմ։ Ուստի, կյանքի ցուցում է փոխել Հայաստանի քաղաքականությունը։ Իսկ դրա համար՝ պետք է փոխել քաղաքականություն իրականացնող ուժին։ Փաշինյանի Շենգավիթ համայնքի բնակարանն իրեն է սպասում։ Այլապես մի օր մենք ինքներս կզարթնենք ու կտեսնենք, որ էլ Հայաստան չկա, իսկ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկում է հայ գաղթականներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը․․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից