Հուլիսի 25-ին ՌԴ-ն առաջարկել է Աղդամով և Լաչինով միջանցքների զուգահեռ բացում․Պոլյանսկի (տեսանյութ)
Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման իրատեսական փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը մշակում են։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Խոսքը վերաբերում է Աղդամով եւ Լաչինով միջանցքների զուգահեռ բացմանը՝ քաղաքացիական անձանց եւ ոչ ռազմական բեռների տեղաշարժի համար։ Դա անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի պաշտոնական Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիազոր ներկայացուցիչների միջեւ ուղիղ երկխոսության շուտափույթ մեկնարկի համար»,-նշել է նա։
Դիվանագետը մտահոգոթյուն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական փակման կապակցությամբ։
Նրա կարծիքով՝ այժմ առավել քան երբեւէ պահանջված են տեղում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը եւ այլ մարդասիրական երթուղիների օգտագործումը։
«Ռուսաստանի Դաշնությունը, երկու կողմերի աջակցությամբ, առավելագույն ջանքեր է գործադրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուտափույթ լուծման, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։
Անում ենք հնարավորը բոլոր մակարդակներում՝ տարածաշրջանում հումանիտար աղետ թույլ չտալու համար։ Շարունակում ենք եռանդուն շփումները ներգրավված բոլոր կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների կայուն մատակարարումների անհապաղ վերականգնման նպատակով:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020-2022 թվականների հայտարարությունների ամբողջությունը մնում է Բաքվի եւ Երեւանի հաշտեցման համար անայլընտրանքային ճանապարհային քարտեզ։
Եռակողմ պայմանավորվածությունների ներուժը սպառված չէ, եւ առանցքային բաղադրիչներն են Ռուսաստանի փորձագիտական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան եւ հետագա դեմարկացիան, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը աջակցությունը, խորհրդարանականների եւ հասարակության հեղինակավոր ներկայացուցիչների երկխոսության զարգացումը:
Այս ուղղություններից յուրաքանչյուրի համար որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ռուսաստանը տրամադրված է հետագայում եւս համապատասխան ջանքեր գործադրել։
Հայ-ադրբեջանական հաշտեցումն անհնար է պատկերացնել առանց Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության եւ իրավունքների պահպանման հուսալի եւ հստակ երաշխիքների: Այս տրամաբանությունը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին բազմիցս հաստատված, վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններից»,-հավելել է ՌԴ ներկայացուցիչը։
«Ակնկալում ենք, որ գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց մեջ կգտնեն տարաձայնությունները հաղթահարելու քաղաքական կամք՝ Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչների աղետալի վիճակը թեթեւացնելու եւ Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով կայուն երկխոսություն հաստատելու համար։
Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր պատասխանատու խաղացողների հետ, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հաշտեցմամբ։
Նրանք, ովքեր անկեղծորեն հավատարիմ են այս սցենարին, որը հիմնված է ադրբեջանական եւ հայ ժողովուրդների արմատական շահերի վրա, պետք է մի կողմ թողնեն ցանկացած աշխարհաքաղաքական եւ տարաբնույթ ներքաղաքական նկատառումներ։
Կոչ ենք անում նաեւ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այս համատեքստում Անվտանգության խորհրդի հարթակի օգտագործմանը։ Խնդիրներն ամեն դեպքում միմյանց միջեւ պետք է լուծեն Բաքուն եւ Երեւանը, եւ ոչ մի պարտադրված սխեմա եւ հանգուցալուծում նրանց երկխոսությունը չի փոխարինի։ Մեր կողմից կշարունակենք խրախուսել նրան՝ կողմերին մոտեցնելով բարիդրացիական որոշմանը»,-եզրափակել է Պոլյանսկին։

Աղբյուրը՝ news.am