Լրահոս

20.10.2011 15:49


Քլինթոնը թալիբներին կոչ է արել խաղաղության վերաբերյալ բանակցություններ սկսել

Ինչպես հայտնում է «BBC»–ն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով չհայտարարված այցով ժամանել էր Աֆղանստան, Թալիբան խմբավորմանը կոչ է արել խաղաղության վերաբերյալ բանակցություններ սկսել, կամ «անգութ հարձակման դեմ դուրս գալ»։

Քլինթոնը առավոտյան բանակցություններ է ունեցել Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզաևի հետ։

Նա նաև հայտարարել է, որ Պակիստանի հետ  համագործակցությունը «ծայր աստիճանի կարևոր է Աֆղանստանի ապագայի  համար»։

Այս խորագրի վերջին նյութերը