Լիբիացի ապստամբները Սիրտ քաղաքն ազատագրել են Քադաֆիի զորքերից
Լիբիայի ազգային անցումային խորհրդի զորքերը ամբողջությամբ գրավել են երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքը։ Այս մասին հաղորդում է «Ալ–Ջազիրա» հեռուստաալիքը։
Երեք օր առաջ՝ հոկտեմբերի 17–ին, ապստամբները ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ էին առել Քադաֆիի վերջին հենակետերից մեկը՝ Բեն–Վալիդ քաղաքը։
Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, ովքեր պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։
Օգոստոսի վերջերին ընդդիմության ուժերը ՆԱՏՕ–ի օդուժի օգնությամբ գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին։ Մուամար Քադաֆիի ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։