ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ իր հրամանով ապրիլի 29-ից մայիսի 29-ը հայտարարվել է ապօրինի զենք զինամթերքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միամսյակ, որը կոչվելու է «Վահան»։
Նա նաև նշել է, որ Ոստիկանությունը լուրջ է տրամադրված և հնարավոր ամեն ինչ անելու է հանցագործության դեմ նպատակաուղղված պայքար իրականացնելու համար։
-Թող ոչ ոք չմտածի, որ Երևանում որևիցէ մեկի դեմ խաղ չկա։ Երևանում բոլորի դեմ խաղ կա։ Ավելի լավ է մտածեն, որ իրենք չեն կարողանալու մեր հետ խաղան։ Բոլորը կենթարկվեն պատասխանատվության' անկախ անձից և զբաղեցրած պաշտոնից։ Ոչ ոքի անուն չենք թաքցնելու,- խոսելով վերջերս բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների կամ թիկնապահների կողմից կատարվող խախտումների և հանցագործությունների թվի աճի մասին' ասել է Ալիկ Սարգսյանը։
Ալիկ Սարգսյան. «Ոչ ոքի անուն չենք թաքցնելու»