Կարծիք

14.08.2023 22:26


Այսօր հերթական անգամ Թուրքիայի ԱԳՆ-ն ուղիղ պահանջներ է ներկայացրել Հայաստանին (լուսանկար)

Այսօր հերթական անգամ Թուրքիայի ԱԳՆ-ն ուղիղ պահանջներ է ներկայացրել Հայաստանին (լուսանկար)

Հայաստանում «քաղաքական պրագմատիկները»` Արցախյան ճգնաժամում Թուրքիայի դերակատարության, պանթուրքական վտանգի վերաբերյալ վերլուծությունները և զգուշացումները համարում են «ռազմահայրենասիրական շիզոֆրենիա» և իրականությունից հեռու պնդումներ:


30 տարի այդ մարդկանց պատասխանում է ինքը` Թուրքիան, բայց մեր «էքսպերտները» շարունակում են հեգնել պանթուրքական վտանգի մասին զգուշացնողներին:

Այսօր հերթական անգամ Թուրքիայի ԱԳՆ-ն ուղիղ պահանջներ է ներկայացրել Հայաստանին:

Մենք պիտի հասկանանք, որ Հայաստանի` հետևաբար մեր ապրելու միակ տարբերակը զարգանալ չզիջելով կոնցեպտն է: Ուզում եք դա անվանեք ոչմիթիզականություն, ուզում եք հայդատականություն, դա ոչ միայն միակ այընտրանքն է չթուրքանալուն, այլ ամենառացիոնալ ճանապարհն է, ինչպես ցեղասպանության ժամանակ ամենառացիոնալ տարբերակն ի սկզբանե ամենաիռացիոնալը թվացող ինքնապաշտպանության կազմակերպումն է:

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Возможно, это изображение текст

Այս խորագրի վերջին նյութերը