Լրահոս

20.10.2011 13:42


Գասպարիին տարել են ոստիկանություն

Գասպարիին տարել են ոստիկանություն

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի տարբեր գործողություններ են տեղի ունեցել։ Այնտեղ են հավաքված եղել բանակում առկա իրավիճակի և զոհերի դեմ բողոքողները, Դալմայի այգիների ոչնչացումից, կրպակների ապամոնտաժումից դժգոհ քաղաքացիները։ Ցուցարանների հետ է եղել նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Ականատեսների խոսքերով՝ նա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հասցեին բղավել է «խուլիգան», ինչից հետո Գասպարիին բերման են ենթարկել ոստիկանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը