Արամ Ա կաթողիկոսը փաստեց Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-իհայրապետական պատգամը վերջին շրջանում հնչած թերևս ամենից ազդեցիկ խոսքն էր՝ ուղղված հայությանը: Արամ Ա-ն, ինչպես հայտնի է, իր պատգամն ուղղեց ՀՀ այսպես կոչված «իշխանությանը», Հայաստանի ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին և Արցախի հայությանը:
Հատկանշական են հայրապետական խոսքի հատկապես ՀՀ այսպես կոչված «իշխանությանն» ու Հայաստանի հայ ժողովրդին ուղղված հատվածները:
Սկսենք «իշխանության» հատվածից: Եթե խիստ հակիրճ, ապա Արամ Ա-ն ըստ էության փաստեց կամ վերաարձանագրեց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կործանարար իշխանության բացարձակ ոչ լեգիտիմ լինելը: Գործնականում դրա մասին են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հարցադրումներ. «Կանդրադառնա՞նք արդյոք, թե Արցախի գծով ՀՀ որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120 հազար մեր քաղաքացիներին՝ միաժամանակ վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»:
Այսինքն, այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության մոտեցումները ուղիղ գծով տանում են դեպի Արցախի, ասել է, թե՝ Հայաստանի կործանմանն ու աշխարհի քաղաքական քարտեզից ջնջվելուն, Արամ Ա կաթողիկոսն առնվազն չի կասկածում: Նրա խոսքում նշված «ինչպես կարելի»-ները՝ ուղղված ՀՀ իշխանություն կոչվածին, ընդամենը հռետորական հարցադրումներ են: Քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ «ինչպես կարելի»-ներն արդեն իսկ արել է:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն արել է բաներ, որոնց համար ոչ մեկը նրան մանդատ չի տվել: Այն, որ Փաշինյանն ու նրա «նիկոլփաշինյանները» շարունակ խոսում են «ժողովրդի կողմից ընտրված լինելուց», «մանդատ ունենալուց» և այլն, լկտի ցինիզմ է: Իրեն ոչ մեկը Արցախն ուրանալու մանդատ չի տվել: Ավելին, ինքն իր նախընտրական ծրագրում տրամագծորեն հակառակի վերաբերյալ է խոստումներ ամրագրել, սկսած ինքնորոշման իրավունքի իրացումից, «անջատում հանուն փրկության» բանաձևից, վերջացրած մնացածով:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ լեգիտիմ է: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը պետք է առաջնահերթ նրան հեռացնի իշխանությունից: Նա վտանգ է, սպառնալիք է մեր պետականության գոյությանն ու Արցախին, Հայաստանին: Վտանգը պետք է հեռացնել: Այո, «պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս»,-ինչպես շեշտեց Արամ Ա կաթողիկոսը:
Եվ միանգամայն տեղին է Արամ Ա կաթողիկոսի տարակուսանքը. «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ կսպասեք, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորեն անբնական է կյանքը»:
Սկզբունքորեն, վաղուց արդեն պետք է փողոցներն ու հրապարակները լեցուն լինեին: Բայց ինչպես տեսնում ենք՝ դա այդպես չէ: Թե որքան կարող է այս կերպ շարունակվել, դժվար է ասել: Մյուս կողմից, մթնոլորտը բավականին էլեկտրականացված է, իսկ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ լարվածությունն անխուսափելիորեն աճելու է: Այդ համատեքստում անմիջապես ուշադրություն է գրավում այն իրողությունը, որ նշված ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ միայն «Մայր Հայաստան» դաաշինքն է ընդդիմադիր և միայն «Մայր Հայաստանն» է առանցքային հարց ու նպատակ դնում՝ ամբողջական իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյանի հեռացում:
Մնում է հուսալ, որ Արամ Ա կաթողիկոսի խոսքը ճիշտ արձագանք կստանա: Թեպետ… Բնութագրական է, որ կաթողիկոսի ելույթից հետո, նախօրեի գիշերը հազարավոր ոստիկաններ և Նիկոլ Փաշինյանի ու նրա ընկանիքի շահերն սպասարկող այլ «ուժայիններ» հազարներով լցվել էին Հանրապետության հրապարակ: Այ այդքան վախեցած են Փաշինյանն ու նրա «փաշինյանները»: Իրենք հո՞ լավ գիտեն, թե ինչ ոճիրներ են գործել ու շարունակում գործել հայ ազգի ու հայության նկատմամբ:
Արամ Ա կաթողիկոսը փաստեց Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական պատգամը վերջին շրջանում հնչած թերևս ամենից ազդեցիկ խոսքն էր՝ ուղղված հայությանը: Արամ Ա-ն, ինչպես հայտնի է, իր պատգամն ուղղեց ՀՀ այսպես կոչված «իշխանությանը», Հայաստանի ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին և Արցախի հայությանը:

Արթուր Խայթ