Լրահոս

14.08.2023 15:24

Լանջիկի ճանապարհի վթարի վիրավորներից երեքը տղամարդ են, երեքը՝ կին (տեսանյութ)

Լանջիկի ճանապարհի վթարի վիրավորներից երեքը տղամարդ են, երեքը՝ կին (տեսանյութ)

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով վիրավորված վեց քաղաքացիներից երեքը կին են, երեքը՝ տղամարդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

«Քաղաքացիները ստացել են բազմաթիվ վնասվածքներ՝ գլխուղեղային, դիմային գանգի, վերջույթներ և թոքերի վնասվածքներ։ Վիրավորներից երեքն ավելի մասնագիտացված բուժման համար տեղափոխվել են Երևան, մեկը՝ «Աստղիկ» ԲԿ, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Մեզ մոտ մնացել է երկու քաղաքացի, որոնցից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր։ Ունենք խնդիրը նրա ճնշումը կայունացնելու հետ, ինչից հետո կտեղափոխենք Երևան»,-նշեց Խաչատրյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։