Եվ այսպես, Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և մեկ դաշինք:
Դաշինքը «Մայր Հայաստանն» է:
Չնայած առաջադրված կուսակցությունների շարանը երկար է թվում, բայց ակնհայտ է, որ առանցքային և սկզբունքային պայքարը «Մայր Հայաստան» դաշինիքի և գործող ՔՊ-ական իշխանության և նրա սատելիտների միջև է ծավալվելու:
Առաջադրված քաղաքական ուժերին պայմանականորեն կարելի է բաժանել 4 խմբի:
Առաջինը՝ արմատական փոփոխությունների և ամբողջական իշխանափոխության խնդիր դրած ուժ: Այստեղ կարող ենք նշել միայն «Մայր Հայաստան» դաշինքը, քանի որ ամբողջական իշխանափոխության խնդիր միայն այս շարժումն է դրել: Այսինքն՝ «Մայր Հայաստանը» գնում է այս ընտրություններին՝ տվյալ քաղաքական առիթն իշխանափոխությանը, Նիկոլ Փաշինյանի հեռացմանը ծառայեցնելու նպատակադրմամբ:
Երկրորդ խմբում, բնականաբար, օրվա իշխանությունն է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն, որը խնդիր է դրել վերարտադրվել:
Երրորդ խմբում ընդգրկվածներին կարելի է փոխաբերական առումով անվանել իշխանության կամ «Նիկոլի դամքաշներ»: Այսինքն, այս խմբում այն ուժերն են, որոնք Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել են բողոքավոր, դժգոհ ընտրազանգվածի կամ ընդդիմության ձայները «տանելու» համար: Այս ուժերի խնդիրն է չափավոր քննադատել գործող իշխանությանը, ինչ-որ «պուպուշ» ծրագրեր ներկայացնել, ընդդիմադիր ձևանալ ու «ձայներ տանել»: Սրանք քաղաքականապես լղոզված դեմքով են հանդես գալիս:
Չորրորդ խմբում ուժեր են, որոնց պայմանականորեն կարելի է բնորոշել որպես ստատիստներ: Այսինքն, ակնհայտ է, որ իրենք «ձայն տանող» չեն, քանի որ հազիվ թե ձայներ ստանան, բայց մասնակցում են: Կարող է թվալ, թե «օլիմպիական սկզբունքով», այսինքն՝ մասնակցում են զուտ մասնակցելու համար:
Ամփոփենք: Արդեն իսկ հստակ ուրվագծված է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում հիմնական հակադիր թևերը «Մայր Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն են լինելու, հիմնական պայքարը ծավալվելու է այս ուժերի միջև: Մի կողմից՝ իշխանությանը կառչած ու այն կորցնելուց գրեթե կենսաբանական սարսափ ունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր «քաղպայմանագիրը», և մյուս կողմից, ավելի ճիշտ՝ նրանց դեմ պայքարի ելած «Մայր Հայաստան» դաշինքը:
Առանցքային ընտրությունը «Մայր Հայաստանի» ու ՔՊ-ի միջև է:
Ընտրությունն Արցախ, երկիր, պետություն, անվտանգություն, ինքնիշխանություն ունենալու և չունենալու միջև է: Երևանն, իր խնդիրներով հանդերձ, թող տարօրինակ չհնչի, այստեղ ընդհանրապես կապ չունի, թեև Երևանի խնդիրներն էլ են կարևոր ու դրանք լուծման կարիք ունեն: Կարելի է երկար-բարակ ճամարտակել «վերջին ԳԱԶել»-ի կամ անորակ ասֆալտի թեմաներով, բայց եթե չկա Արցախ, չի լինելու Հայաստան: Իսկ եթե չի լինելու Հայաստան, ապա բացարձակապես անկարևոր է, թե ինչ մոդելի ավտոբուս է պտտվելու մայրաքաղաքում:
Այնպես որ, ՔՊ-ն մահվան ու կործանման «երթ» է, որը պետք է ընդհատել: Առաջադրվածներից միայն «Մայր Հայաստանն» է դրել այդ խնդիրը՝ ընդհատել ՔՊ-ի դավանած ու ՔՊ-ի կողմից իրագործվող կործանման ընթացքը:
«Մայր Հայաստան» vs «Քաղաքացիական պայմանագիր»

Ամեն ինչ չափազանց պարզ է ու ակնհայտ:
Արմեն Հակոբյան