Քաղաքական

13.08.2023 13:55


Մեզ համար տարօրինակ է ժողովրդի լռությունը, ինչի՞ եք սպասում, փողոց դուրս եկեք․ Արամ Ա

Մեզ համար տարօրինակ է ժողովրդի լռությունը, ինչի՞ եք սպասում, փողոց դուրս եկեք․ Արամ Ա

Օգոստոսի 12-ին, Սուրբ Աստվածածնի վանքում ուխտի պատարագից հետո իր քարոզում Մեծի տանն Կիլիո Արամ Ա կաթողիկոսը, անդրադառնալով Արցախում ստեղծված խիստ տագնապալի իրավիճակին, պատգամներ է ուղղել Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին, Արցախի ժողովրդին։

«Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստմանն ի խնդիր՝ պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»,- Հայաստանի իշխանությանը հղած իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Նա շեշտել է՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից։

«Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ վերջ դրվի Արցախի շրջափակմանը՝ Ադրբեջանի կողմից: Երրորդը՝ ճիշտ է, հարկ է պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։ Պետք է մերժել ցանկացած մոտեցում, որն Արցախը կդիտարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժան մասը»,-ասել է նա:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Հայաստանի ժողովրդին ուղղած իր պատգամն է հնչեցրել նաև․ «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողորդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում։ Փողոց իջեք, ինչին՞ կսպասեք․ աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը