Քաղաքական

20.10.2011 13:04


Փորձագետ. «Վստա՞հ եք, որ ՀՀԿ–ում բոլորն են ուզում, որ Սերժ Սարգսյանը դառնա ղեկավար»

Փորձագետ. «Վստա՞հ եք, որ ՀՀԿ–ում բոլորն են ուզում, որ Սերժ Սարգսյանը դառնա ղեկավար» Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն անդրադառնալով ՀՀԿ–ԲՀԿ հակասությանը՝ ասել է, որ նրանց միջև ոչ թե հակասություն է, այլ պայքար։ –Պայքար կա ոչ միայն ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև, այլ բոլոր հինգ խոշոր և համեմատաբար ոչ խոշոր կուսակցությունների՝ ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն»,–ասել է նա։ Հարցին՝ ԲՀԿ–ն, կոալիցիայից դուրս գալով, չի՞ կորցնի իր լծակները, նա պատասխանել է, որ չի կարելի այդպիսի բան ասել։ –Իսկ վստա՞հ եք, որ նույն ՀՀԿ–ում բոլորն են ուզում, որ  Սերժ Սարգսյանը դառնա ղեկավար, վստահ ե՞ք, որ  գործարարների մի մասն ուզում է, որ նա՛ լինի ղեկավար...հարց է սա,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը