«Մայր Հայաստան» դաշինքում ընդգրկված են մեր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ
«Մայր Հայաստան» շարժումը՝ դաշինքի տեսքով, մասնակցում է Երեւանի ընտրություններն։
Ընտրություններին մասնակցելու որոշումը երկար եւ բուռն քննարկումների արդյունքում է կայացվել։ Առհասարակ, մեր բոլոր որոշումները նման պայմաններում են կայացվում, ինչի պատճառով սկսել եմ կասկածել՝ արդյոք ժողովրդավարությունը լավ կառավարման ու որոշում կայացնելու եղանա՞կ է։
Սակայն, անկասկած, այստեղ կա մեկ դրական պահ։ Դաշինքում ընդգրկված են մեր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, եւ նման բարդ ու տանջալից եղանակով կայացված որոշումները պետք է արտացոլեն մեր ժողովրդի տեսակետները, որովհետեւ շարժումը մեր հասարակության մինի մոդելն է, բնականաբար, հանած անտարբեր, պարտվողական, կեղծ հեղափոխական հատվածը։
«Մայր Հայաստան» շարժումն ավելին է, քան նախընտրական դաշինքը, եւ ընթացքում կհամոզվեք, որ ոչ բոլորն են ընդգրկված դաշինքի ցուցակում։
Ցուցակն ու դաշինքը լոկ գործիքներ են Երկրում արմատական փոփոխություններ կայացնելու համար։
Հ.Գ. Ձեր խոնարհ ծառան՝ որպես անհամեստ մարդ, ցուցակի ամենավերջին տեղում է։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից