Լրահոս

20.10.2011 11:29


ՀՖՖ նախագահ. «Բերեզովսկու կարմիր քարտը չեն հանել»

ՀՖՖ նախագահ. «Բերեզովսկու կարմիր քարտը չեն հանել»

Ֆուտբոլի «Եվրո–2012»–ի ընտրական փուլի Իռալնդիա–Հայաստան խաղի ժամանակ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն կարմիր քարտ էր ցույց տվել և խաղադաշտից հեռացրել տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքով գնդակին դիպչելու պատճառաբանությամբ, որից հետո կտրուկ փոխվեց խաղի ընթացքը, քանի որ Հայաստանը մնաց 10 ֆուտբոլիստով։ Սակայն մասնագետները, ինչպես նաև լուսանկարներն ու տեսանյութերն ապացուցում են, որ Բերեզովսկին գնդակին դիպել է ոչ թե ձեռքով, այլ կրծքով։ Բացի այդ, Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոքսը մինչև Բերեզովսկու հարվածը գնդակը ձեռքով էր խաղարկել, ինչը, ի դեպ, լրատվամիջոցներին խոստովանել է անձամբ Քոքսը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն էր տարածել, որ իրենք Բերեզովսկու կարմիր քարտը բողոքարկելու են։

Այժմ ֆուտբոլասերներից մեկի հարցին ի պատասխան՝ Ռ. Հայրապետյանը գրել է, որ Բերեզովսկու կարմիր քարտը չեն հանել։ Հետևաբար, Բերեզովսկին հաջորդ հանդիպումը բաց կթողնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը