Ողջ հակաիշխանական դաշտը այս ընտրությունները պետք է վերածի գերքաղաքականացված գործընթացի
Երբ պետությունից դառնում ես քաղաք պետություն՝ տրամաբանական է, որ էդ քաղաքի կառավարիչի ընտրությունը կարևոր իրադարձություն է պետությունը քաղաք պետության վերածածների համար:
Էդ քաղաք պետության ընտրություններում կա չորս շահառու:
1. ՔՊ-ն այն դարձնելու է իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվե:
2. ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն այն դարձնելու է մաքսիմալ ապաքաղաքական և PR շեշտադրումն անի հանուն Երևանի և երևանցու շահերի վրա, որ հնարավորինս շեղի իրենից իր թիմի քաղաքական բացասական նստվածքը:
3. ՔՊ ղեկավար-վարչապետը այն դարձնելու է սեփական իշխանության քաղաքական կուրսի շարունակականության, ճշմարտացիության և աջակցության հանրաքվեի իր հետագա գործողությունների լեգիտիմացման համար:
4. Ողջ հակաիշխանական դաշտը այս ընտրությունները պետք է վերածի գերքաղաքականացված և վերը նշված երեք կետերի տապալմանը միտված գործընթացի և քաղաք պետությունը՝ պետության տրամաբանության բերելու հանձնառության:
Եթե նույնիսկ ունեք որոշում մասնակցել այս «ընտրություն» կոչեցյալին որպես ընտրող ապա մասնակցեք բացառապես 4-րդ կետի շարժառիթներով և տրամաբանությամբ՝ ապալեգիտիմացնելով այն սահմանները, որոնց մեջ ձեզ դնելու են 3 կետերի շահառուները: Հակառակ տրամաբանությունը՝ այսինքն քաղաքի ընտրություններին ապաքաղաքական ու բացառապես «քաղաքագլխի ընտրության» մոտեցումը ենթադրում է աջակցություն վերը նշված 3 կետերի շահառուներին իրենց հետագա գործողություններում:
P.S. Ուշադիր եղեք ընտրությունները ապաքաղաքականացնողներին, և այս փուլում բացառապես քաղաքի խնդիրներից խոսող թեկնածու ակտորներին տվեք մեկ հարց՝ այս իշխանությունն իր քաղաքականությամբ և գործողութուններով Արցախի, ՀՀ-ի և առհասարակ հայկական շահի դավաճան է, թե ոչ: Սևսպիտակիզմի հեղինակ նախկին դերասան-քաղաքագլուխ թեկնածուին նույնպես քաղաքական հարց տվեք՝ բացառապես քաղաքական հարց և մոռացեք նրան որպես հակաիշխանական ֆիգուր օգտագործելու մարտավարությունը: Նա ունի իր նեղ անձնական մարտավարությունը, որը սպիտակներից սպիտակ երևալն է ու որևէ աղերս չունի ձեր գերակայությունների հետ:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից