Լրահոս

20.10.2011 11:37


Նիկոլա Սարկոզին աղջիկ է ունեցել

Նիկոլա Սարկոզին աղջիկ է ունեցել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ երեկոյան աղջիկ է ունեցել։ «France-24» հեռուստաալիքը հաղորդում է, որ երեխան լույս աշխարհ է եկել Փարիզի «La Muette» ծննդատանը։

Փոքրիկը Սարկոզի ընտանիքի առաջնեկն է, թեև Ֆրանսիայի նախագահը և Բրունին ունեն նաև այլ երեխաներ։ Կառլա Բրունին ունի 10 տարեկան որդի, իսկ Սարկոզին՝ 14–26 տարեկան 3 որդի։

Հետաքրքիր է, որ Սարկոզին չի կարողացել մնալ ծննդատանը մինչև երեխայի լույս աշխարհ գալը։ «ՌԲԿ»–ն փոխանցում է, որ Եվրոպայում պարտքային ճգնաժամի պատճառով նա ստիպված է եղել անհապաղ թռչել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների համար։ Այդ պատճառով է, որ փոքրիկը դեռևս անուն չունի։

Այս խորագրի վերջին նյութերը