Սիրիայում անկարգությունների հետևանքով զոհվել է 22 մարդ
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդում է, որ հոկտեմբերի 19–ին Սիրիայի տարբեր քաղաքներում ցուցարարների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 22 մարդ։
Սիրիայում արդեն յոթ ամիս շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, որտեղից և տարածվել ամբողջ երկրով մեկ։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ զոհվածների թիվն անցել է 3000–ի սահմանը։ Իսկ Սիրիայի իշխանությունները հաղորդում են 1500 զոհի մասին։
Հոկտեմբերի 4–ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանն օգտագործել են վետոյի իրենց իրավունքը։ Բանաձևը ներառում էր որոշակի պատժամիջոցների կիրառում Սիրիայի իշխանությունների նկատմամբ ընդդիմության ցույցերն ուժով ճնշելու դեպքում։