Լրահոս

28.04.2009 16:55


Իգոր Մուրադյան. «Նախագահը մի մարդ է, ով սովոր է ամեն ինչ նեղ շրջապատում որոշել»

Իգոր Մուրադյան. «Նախագահը մի մարդ է, ով սովոր է ամեն ինչ նեղ շրջապատում որոշել»

Քաղաքագետ-վերլուծաբան Իգոր Մուրադյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի իշխանությունը մեր երկրում թույլ չի տա վերլուծական մտքի ձևավորումը, քանի որ դրա առկայությունը իշխանությունների համար լուրջ խնդիրներ կառաջացնի։

-Նախագահը մի մարդ է, ով սովոր է ամեն ինչ նեղ շրջապատում որոշել՝ կենցաղային պահանջները, ցանկությունները տեղափոխելով արտաքին քաղաքականություն։ Նրա շրջապատում չկա մեկը, ով պատկերացնի, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում։ ...Փոխարենը մեզ ղեկավարում են նախագահական ապարատում նստած երիտասարդներ, ովքեր պատկերացում անգամ չունեն, թե ի՞նչ է կատարվում աշխարհում, և ընդամենը դատողություններ են անում, թե ինչ անպետք երկիր և ժողովուրդ ենք մենք։

Այս խորագրի վերջին նյութերը