Եվ այսպես, արդեն ուրվագծվում են սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների հիմնական մասնակիցները, հնչում են հայտարարություններ՝ այդ ընտրապայքարի մեջ ներգրավվելու պատրաստակամության մասին:
Երևանի քաղաքային իշխանությունում վերարտադրվելու հայտ (այսպես ասենք), հասկանալի է, առաջիններից մեկը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացված Տիգրան Ավինյանի տեսքով:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց նաև էքս-նիկոլական, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա, որ ժամանակին կատարեց հանձնարարականն ու հայերին «սորտավորեց» «սևերի ու սպիտակների», հետո դարձվցվեց Երևանի քաղաքապետ, հետո հանվցվեց այդ պաշտոնից, հիմա նորից ուզում է վերադառնալ: Դե, դա երևի այդպիսի «սերիալ» է: Ինչևէ:
Հայտնի է, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու նպատակ ունի ևս մեկ էքս-նիկոլական, Փաշինյանի հետթավշյա կառավարության նախկին անդամ Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ: «Ելք» դաշինքից էլի թեկնածուներ կան:
Հնարավոր է, կլինեն նաև այլ նախկին կամ հենց ներկա նիկոլական կամ մերձնիկոլական անձինք, շրջանակներ, որ այս կամ այն կուսակցությամբ ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնեն:
Իրավիճակում, երբ ընդդիմադիր հիմնական կուսակցությունները կարծես՝ հակված չեն այդ ընտրապայքարի մեջ մտնելուն, առհասարակ՝ որևէ գործողության կամ ակտիվության, թվում է, ավելի շուտ՝ թվում էր, որ գործող իշխանությանը վերարտադրվելու որևէ խնդիր չպետք է ունենար կամ չի ունենա:
«Քաղպայմանագրի» նպատակը քաղաքային իշխանությունում ինքնավերարտադրմանմիջոցառում անցկացնելն է՝ անկախ այն բանից, թե մարդիկ ինչպես կքվեարկեն: Կարճ ասած՝ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հաշվարկը կամ սպասումը «քաղաքային ընտրություններ» շոու բեմադրելն էր, ձեռքի հետ էլ ՝ «վա՜յ, տրանսպորտը, վա՜յ աղբը, վա՜յ ասֆալտը, վա՜յ ջրափոսիկը, վա՜յ խաղահրապարակը...» մակարդակի զրույցներով հանրությանն զբաղեցնելը: Նմանապես հասկանալի է, որ «քաղաքային ընտրության» մոտեցմամբ մասնակցության հայտ ներկայացրածները իշխանական այդ շոուիֆոնը կամ «մասովկան» ապահովելու խնդիր ունեն, այսինքն՝ սպասարկելու են Փաշինյանի խաղը: Մի խոսքով՝ «մենք ու մերոնցով, մեր հոգեհարազատ ճահճուտում հարմար լռված ենք, ի՜նչ քաքականություն-մաղաքականություն, ի՜նչ բան»: Սա էր փաշինյանական իշխանության սպասումը:
Սակայն, այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» շարժումը: Շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, թե ինչ օրակարգով են իրենք մտնելու պայքարի մեջ: Եվ դա արդեն էապես փոխում է իրավիճակը, խառնում է իշխանական քարտերը:
Ու «Մայր Հայաստանը» միանգամայն կոնկրետ ու պարզորոշ է ձևակերպել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հիմնավորումը: «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես «ամբողջականիշխանափոխությանևմերերկիրնայսվիճակիցդուրսբերելուհնարավորություն»:
Սա արդեն փոխում է ընտրապայքարի ուղղվածությունը, բովանդակությունն ու տրամաբանությունը, «քաղաքային ընտրություններին» քաղաքական ընդգծված բովանդակություն է հաղորդում: Եթե կուզեք՝ «Մայր Հայաստանի» պայքարի մեջ մտնելով՝ Երևանի ավագանու ընտրությունները գերքաղաքականացվում են:
Թե ի՞նչ կստացվի կամ փաշինյանական ԿԸՀ-ն ի՞նչ թվեր կնկարի ու կհայտարարի սեպտեմբերի 18-ին, սկզբունքորեն ոչ մի նշանակություն չունի:
Սկզբունքային նշանակություն ունի այն, թե ավագանու ընտրություններին «Մայր Հայաստանի» մասնակցությունն ինչ չափով կդետոնացնի հանրային տրամադրությունները՝ ոչ թե պարզապես Երևանը, այլ Հայաստանը ազատագրելու և հայկական պետականությունը վերականգնելու պայքար ծավալելու կամ առնվազն՝ նման պայքարի հիմք ձևավորելու համար:
Քաղաքայի՞ն, թե՞ քաղաքակա՛ն ընտրություններ
Եվ այսպես, արդեն ուրվագծվում են սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների հիմնական մասնակիցները, հնչում են հայտարարություններ՝ այդ ընտրապայքարի մեջ ներգրավվելու պատրաստակամության մասին:
Երևանի քաղաքային իշխանությունում վերարտադրվելու հայտ (այսպես ասենք), հասկանալի է, առաջիններից մեկը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացված Տիգրան Ավինյանի տեսքով:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց նաև էքս-նիկոլական, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա, որ ժամանակին կատարեց հանձնարարականն ու հայերին «սորտավորեց» «սևերի ու սպիտակների», հետո դարձվցվեց Երևանի քաղաքապետ, հետո հանվցվեց այդ պաշտոնից, հիմա նորից ուզում է վերադառնալ: Դե, դա երևի այդպիսի «սերիալ» է: Ինչևէ:
Հայտնի է, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու նպատակ ունի ևս մեկ էքս-նիկոլական, Փաշինյանի հետթավշյա կառավարության նախկին անդամ Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ: «Ելք» դաշինքից էլի թեկնածուներ կան:
Հնարավոր է, կլինեն նաև այլ նախկին կամ հենց ներկա նիկոլական կամ մերձնիկոլական անձինք, շրջանակներ, որ այս կամ այն կուսակցությամբ ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնեն:
Իրավիճակում, երբ ընդդիմադիր հիմնական կուսակցությունները կարծես՝ հակված չեն այդ ընտրապայքարի մեջ մտնելուն, առհասարակ՝ որևէ գործողության կամ ակտիվության, թվում է, ավելի շուտ՝ թվում էր, որ գործող իշխանությանը վերարտադրվելու որևէ խնդիր չպետք է ունենար կամ չի ունենա:
«Քաղպայմանագրի» նպատակը քաղաքային իշխանությունում ինքնավերարտադրման միջոցառում անցկացնելն է՝ անկախ այն բանից, թե մարդիկ ինչպես կքվեարկեն: Կարճ ասած՝ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հաշվարկը կամ սպասումը «քաղաքային ընտրություններ» շոու բեմադրելն էր, ձեռքի հետ էլ ՝ «վա՜յ, տրանսպորտը, վա՜յ աղբը, վա՜յ ասֆալտը, վա՜յ ջրափոսիկը, վա՜յ խաղահրապարակը...» մակարդակի զրույցներով հանրությանն զբաղեցնելը: Նմանապես հասկանալի է, որ «քաղաքային ընտրության» մոտեցմամբ մասնակցության հայտ ներկայացրածները իշխանական այդ շոուի ֆոնը կամ «մասովկան» ապահովելու խնդիր ունեն, այսինքն՝ սպասարկելու են Փաշինյանի խաղը: Մի խոսքով՝ «մենք ու մերոնցով, մեր հոգեհարազատ ճահճուտում հարմար լռված ենք, ի՜նչ քաքականություն-մաղաքականություն, ի՜նչ բան»: Սա էր փաշինյանական իշխանության սպասումը:
Սակայն, այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» շարժումը: Շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, թե ինչ օրակարգով են իրենք մտնելու պայքարի մեջ: Եվ դա արդեն էապես փոխում է իրավիճակը, խառնում է իշխանական քարտերը:
Ու «Մայր Հայաստանը» միանգամայն կոնկրետ ու պարզորոշ է ձևակերպել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հիմնավորումը: «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես «ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն»:

Արմեն Հակոբյան