Սովորաբար ամեն հինգշաբթի տեղի է ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, և այսօր կայանալիք նիստը ներքաղաքականդաշտում հնարավորէ՝նորգործընթացներիսկիզբդառնար։ Մինչ այս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նախորդ ուրբաթ՝ ուշ երեկոյան, ՍերժՍարգսյանիմասնակցությամբտեղիունեցածՀՀԿգործադիրմարմնինիստումքննարկվելէկոալիցիոնգործընկերներիննորհուշագիրառաջարկելումասինհարցը,ևայդքննարկումներըշարունակվելուենայսօր: Ըստ այդ լուրերի՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է.
Հիշեցնենք, որ«7օր»–իհետզրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար ԷդուարդՇարմազանովն ասել էր, որ մեկ ժամ տևած նախկին նիստի ժամանակ քննարկվելեններքաղաքականխնդիրներ, այդքննարկումներըշարունակվումեն, ևերբդրանքավարտվեն, որոշումներըկայացվեն, մամլոասուլիսկհրավիրվի,ուբոլորհարցերինպատասխանկտրվի։
Այսօր, սակայն, մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվել է մեկ օրով, երբ ՀՀ վերադարձած կլինեն ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանն ու վարչապետ ՏիգրանՍարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակն էլ ընդգծել է, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ նախատեսված չի եղել, և մեկ օրով էլ կհետաձգվի: Շարմազանովը, սակայն, չի բացառել, որ մի քանի ժամից այն տեղի ունենա։
Ե՞րբ տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը
Սովորաբար ամեն հինգշաբթի տեղի է ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, և այսօր կայանալիք նիստը ներքաղաքական դաշտում հնարավոր է՝ նոր գործընթացների սկիզբ դառնար։ Մինչ այս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նախորդ ուրբաթ՝ ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է կոալիցիոն գործընկերներին նոր հուշագիր առաջարկելու մասին հարցը, և այդ քննարկումները շարունակվելու են այսօր: Ըստ այդ լուրերի՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է.
«Ով միացավ՝ միացավ, ով չէ՝ մենք միայնակ կգնանք ընտրությունների։ Չնայած կարելի է ավելի լայն կոալիցիա ստեղծելու մասին էլ մտածել, բայց դա այս փուլի խնդիրը չէ»:
Հիշեցնենք, որ «7օր»–ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ մեկ ժամ տևած նախկին նիստի ժամանակ քննարկվել են ներքաղաքական խնդիրներ, այդ քննարկումները շարունակվում են, և երբ դրանք ավարտվեն, որոշումները կայացվեն, մամլո ասուլիս կհրավիրվի, ու բոլոր հարցերին պատասխան կտրվի։
Այսօր, սակայն, մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվել է մեկ օրով, երբ ՀՀ վերադարձած կլինեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակն էլ ընդգծել է, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ նախատեսված չի եղել, և մեկ օրով էլ կհետաձգվի: Շարմազանովը, սակայն, չի բացառել, որ մի քանի ժամից այն տեղի ունենա։
7or.am