«Դավաճան» գրությամբ պաստառով Արցախի հերոսը «ողջունել» է Նիկոլ Փաշինյանին
«Համահայկական խաղերի»՝ Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում օգոստոսի 6-ին տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությունը, այդ արարողությանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ակտիվ արձագանքների արժանացավ: Ու ոչ միայն սոցցանցերում, այլև հենց «իրական ժամանակի ռեժիմում», այսինքն՝ բացման արարողության ժամանակ:
Առկա իրավիճակում շատ ու շատ հանգամանքներ մի տեսակ խորհրդանշական են ընկալվում: Նիկոլ Փաշինյանը «Համահայկական խաղերի» բացմանը մասնակցելու էր գնացել Գյումրի, որտեղից, ավելի քան 5 տարի առաջ, 2018-ի մարտին, սկսեց երկրաքանդության ու աղետաբերության իր «թավշյա» քայլերթը: Միգուցե այն, որ նա նորից Գյումրիում էր ու «ջերմ» ընդունելության արժանացավ, նախանշա՞ն էր նրա իշխանության մոտալուտ տապալման:
Ինչ վերաբերում է «ջերմ» ընդունելությանը, ապա միանգամից մի քանի հատկանշական հանգամանք արժե առանձնացնել:
Նախ՝ այսօր տարածվեց կարճ տեսանյութ, թե Գյումրիում ինչպես են մի խումբ հայրենակիցներ վանկարկում «Նիկոլ, դավաճա՛ն» և այլ վիրավորական անմեջբերելի արտահայտություններ անում, երբ նրա ավտոշարասյունը անցնում է մոտակայքով:
Տարածվեց նաև տեսանյութ, թե բացման արարողության ժամանակ ինչպես են մարդիկ զանգվածաբար սկսում լքել միջոցառման վայրը, երբ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը: Ըստ ականատեսների՝ մարդիկ սկսել են հեռանալ արդեն այն ժամանակ, երբ Փաշինյանից քիչ առաջ կարճատեև ելույթ է ունեցել նախկին ԿԳՄՍ, հիմա իր սրտի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Եվ մեկ հատկանշական դետալ. «Համահայկական խաղերին» մասնակցում է նաև Արցախի, ավելի ճիշտ՝ Ստեփանակերտի թիմը: Հասկանալի է, որ պատվիրակության կազմում արցախցի այն մարզիկներն են, ովքեր շրջափակման պատճառով մնացել են ՀՀ տարածքում: Ամեն դեպքում, բնութագրական է այն, որ Ստեփանակերտի պատվիրակությանը ներկաները ողջունեցին առանձնահատուկ ոգևորությամբ ու ջերմությամբ:
Ավելին, այդ նույն ժամանակ, Արցախի հերոս, ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ՝ 2020-ի 44-օրյա պատերազմներին մասնակցած Գոռ Մուրադյանը «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած է եղել Նիկոլ Փաշինյանը՝ «իշխանական վերնախավի» հետ:
Ճիշտ է, ոստիկաններն արագորեն հարձակվել են Գոռ Մորադյանի վրա ու նրա ձեռքից խլել են պաստառը, բայց հաջողվել է արձանագրել պահը, և հետո, խլեն-չխլեն, դրանից պաստառի վրա գրվածի և նշանառու «ողջույնի» հնչեղությունը, վստահ ենք, ավելի են ընդգծվել:
Խորհրդանշականի մասին: Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով ելույթ է ունեցել «դատարկ աթոռներով» մարզադաշտում, որոշակի չարագուշակ մտորումների տեղիք է տվել նրա խոսքը: Հատկապես շեշտադրումը՝ պետությունը չկորցնելու կամքի մասին:
Շատ օգտատերեր հիշել ու հիշեցրել էին 2019-ի «Համահայկական խաղերը», որոնք, կհիշեք, տեղի ունեցան Արցախում: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ արտաբերեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությունը:
Այն ժամանակ շատերը նրան նույնիսկ ծափահարեցին՝ Արցախյան ազատամարտի հերոս-հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի արտահայտությունը կրկնելու համար: Բայց անցավ ժամանակ ու հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն անում էր, լրիվ այլ ենթատեքստով։
Եվ ահա արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ադրբեջանական է...
Եվ հիմա, որ խոսել է պետությունը պահելու կամքից, շատ օգտատերեր լրջորեն մտահոգվել են, որ Փաշինյանը ոչ միայն նպատակադրվել է կործանել Հայաստանը, այլև արդեն անցել է այդ մտադրությունների իրականացման շրջադարձային փուլին: Չէ՞ որ նա ինչ ասում՝ հակառակն է անում:

Արթուր Խայթ