Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի անոնսված հարցազրույցը հետաքրքրություն կարող էր հարուցել միայն մեկ առումով՝ ի վերջո, այդ անձնավորությունն այս իրավիճակում կհամարձակվի՞ ուղիղ տեքստով, առանց երկիմաստությունների, կոնկրետ ասել, թե առկա դժոխային վիճակի մեջ ինչ դերակատարում ունեն իր սիրելի Նիկոլ Փաշինյանը:
Ուղիղ տեքստով ասելու համարձակություն Արայիկ Հարությունյանը չունեցավ: Բայց քիչումիչ միջնորդավորված, «ռուսների ջեբը գցելով», փորձեց ինչ-որ բաներ ասել: Արայիկ Հարությունյանը, թեպետ անուղղակի, բայց չկարողացավ չմեղադրել Փաշինյանին:
Դիտարկենք Արցախի հեռուստատեսությանը նրա տված հարցազրույցից, օրինակ, այս հատվածը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 2020թ. «նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ կարծես՝ չի կատարվում, բացի այն, որ այսօր ունենք շփման գիծ, որը ունենք շնորհիվ պաշտպանության բանակի: Իհարկե, այստեղ շատ մեծ է նաև խաղաղապահների դերը, որը կանխում է սրացումները»:
Նախ, ի՞նչ է նշանակում՝ կարծես: Երկրորդ, իր հիշատակած հայտարարության բոլոր պրոադրբեջանական կետերը լիովին կատարվել, դեռ մի բան էլ՝ գերակատարվել են: Այդ թվում՝ կատարվել են Արցախի ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի իմացությամբ ու մասնակցությամբ: Օրինակ՝ Բերձորի, Աղավնոյի հայաթափումը և ազատագրված, ըստ ԼՂՀ Սահմանադրության՝ Արցախի անբաժանելի մաս կազմող տարածքների ու բնակավայրերի հանձնումը:
Բայց շարունակենք հետևել հարցազրույցում ասվածին: «Մյուս կողմից էլ ֆիքսենք, որ ամենագլխավոր կետը, որը Լաչինի միջանցքն է, ռուսական խաղաղապահների կողմից չի կատարվում: Ես բազմաթիվ նամակներ եմ ուղղել Ռուսաստանի ղեկավարությանը, նխագահին, խնդրանքներ, կոչեր, բայց ունենք այն, ինչ ունենք: Սա հետևանք է ռուս-ուկրաինական պատերազմի, բայց նաև կա մի պարզ ճշմարտություն. մենք հետևում ենք, և տեսնում ենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության բլոկը մեղադրում է Հայաստանի իշխանություններին, կոնկրետ վարչապետին, որ դա հետևանք է վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման:
Հայաստանը մեղադրում է Ռուսաստանին, որ դա եռակողմ հայտարարության պարտավորություններից մեկն է, որը անկախ իրավիճակից Ռուսաստանը պետք է կատարի: Երկուսն էլ իրականությանը մոտ են, բայց կա երրորդը, որի մասին չի խոսվում այսօր: Դա նաև այն փակուղին է, որ առաջացել է Հայաստան-Ադրբեջան ենթակառուցվածքների վերագործարկման կամ նորերի կառուցման առումով, որը Ադրբեջանն օգտագործում է եւ շարունակում իր ճնշումը Արցախի ժողովրդի նկատմամբ»,-ասում է Արայիկ Հարությունյանը:
Այսինքն, նա ընդունում է, որ Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունը, այն մասին, որ Արցախը ադրբեջանական ճանաչելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արմատապես փոխել է իրադրությունը, «մոտ է իրականությանը»: Բայց միանգամից էլ Հայաստանի պատասխան մեղադրանքներն է նույնպիսին համարում, ինչը բնութագրական է տվյալ անձնավորության համար:
Իրականում բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իսկապես արմատական փոփոխություն էր ստեղծված իրավիճակում: Բոլորն էլ հասկանում են, որ առկա իրավիճակի ստեղծման հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է, որն ուղղակիորեն սպասարկում է ադրբեջանաթուքական շահերը:
Եվ հիմա արդեն վիճակն այնպիսին է, որ Արայիկ Հարությունյանը (հնարավոր է՝ ինչ-ինչ հաշվարկներով) չի կարողանում չմեղադրել Նիկոլ Փաշինյանին, նրա վարած «քաղաքականությունը»:
Դժվար է ասել, թե ինչ շարժառիթներ կան Արայիկ Հարությունյանի դեպքում, ով, չմոռանանք, 2018 թվականից սկսած շարունակական ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, ով 44-օրյա պատերազմում ապահովել է հայությանը մոլորության մեջ գցելու և խաբելու փաշինյանական ծրագրի իրականացումը, ով պատերազմից հետո, որքան կարողացել է՝ խոչընդոտել է Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար պայքարողներին, ով 2021-ին բանուգործ թողած՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբում էր խարիսխ նետել:
Հիմնականը. պատկերացրեք, թե ինչպիսին է իրավիճակը, որ Արայիկ Հարությունյանի նման «երդվյալ նիկոլականն» էլ է ստիպված գոնե հրապարակավ մի կիսաթթու բան ասել իր սիրելի Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Արայիկ Հարությունյանը չկարողացավ չմեղադրել Փաշինյանին

Արթուր Խայթ