Կարծիք

06.08.2023 08:03


Երկրին, Արցախին պատուհասած գահավիժման վերաբերյալ նրանք ուղղակի աններելի լռություն են պահպանում

Երկրին, Արցախին պատուհասած գահավիժման վերաբերյալ նրանք ուղղակի աններելի լռություն են պահպանում

Տ. Մանսուրյանը, Հ. Չեքիջյանը, Ռ. Մաթեւոսյանը խոսեցին՝ կոչ անելով ազատ արձակել Սմբատյաններին։

Լա՞վ քայլ է՝ անխոս։

Սակայն շատ ցավալի է, որ իրենք հրապարակային նման քայլ են անում սոսկ այն դեպքում, երբ խոսքն իրենց համքարության ներկայացուցիչների ազատությանն է վերաբերում։ Երկրին, Արցախին պատուհասած գահավիժման վերաբերյալ նրանք ուղղակի աններելի լռություն են պահպանում։

Էս տարիքում ինչի՞ց են վախենում, որ ծպտուն չեն հանում, երբ իշխանությունները հայտարարում են Արցախն Ադրբեջանի մաս։ Փառքի կորստի՞ց. անհնար է, քանի որ ոչ մի իշխանություն չի կարող ջնջել նրանց վաստակը։ Վախենում են այլեւս մեդալ ու կոչում չստանա՞լ. երեւի թե՝ տասնյակներով ունեն դրանցից՝ դեռեւս բրեժնեւյան ժամանակներից։ Թոշակի՞ց են զրկվելու։ Լա՜վ էլի…

Որ էս մարդիկ լուռ են, ուրիշներից ի՞նչ ենք ակնկալում։

Հոմո-սովետիկուսը դեռ գերիշխում է։

Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը