Արցախի և Հայաստանի փրկության բանալին՝ շուտափույթ իշխանափոխությունն է․ Իշխանյան
«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյանը:
-Արցախում երեխաներ են սովից ուշաթափվում: Ինչու եմ նշում հենց երեխաներին, որովհետև Հայաստանում կան իբրև երեխաների իրավունքներով խիստ մտահոգված ՀԿ-ներ, անհատներ: Ինչո՞ւ են նրանք բոլորը լռում արցախցի փոքրիկների խախտված իրավունքների մասին:
-Ճիշտն ասած, ուշադրություն չեմ դարձրել, թե կոնկրետ երեխաների իրավունքներով զբաղվող հայաստանյան ՀԿ-ները ինչ դիրքորոշում ունեն, Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իսկ ընդհանրապես, Հայաստանի, կարելի է ասել, նախկին իրավապաշտպան ՀԿ-ները, երբեմն համատեղ, «հերթապահ» հայտարարություններով դիմում են տարբեր միջազգային ատյանների և իրենց գործը համարում են ավարտված։ Նրանց «ուշադրությունից» դուրս է մնում, որ Արցախի շրջափակման հիմնական մեղավորը վարչապետ կոչեցյալն է, որը Արցախն ուրացավ՝ այն ճանաչելով Ադրբեջանի տարածք։ Եվ նրանցից ոչ ոք ծպտուն չհանեց, փաստորեն, իրենք էլ, իրենց հերթին ուրացան Արցախը։ Այնպես որ, նրանց հայտարարությունները գրոշի արժեք չունեն և ավելի լավ է լռեն, ինչպես ձեր կողմից նշված որոշ ՀԿ-ներ։
-«Կարմի խաչի» ներկայությամբ օրեր առաջ ազերիներն արցախցի տղամարդու առևանգեցին: «Կարմիր խաչի» ներկայությունն անգամ ամենադաժան պատերազմների ժամանակ լռության, հանդուրժողականության ցուցիչ է: Ինչպե՞ս է ստացվում, որ այժմ Ադրբեջանն անտեսում է «Կարմիր խաչին»։
-Ձեր հարցին հարցով պատասխանեմ․ իսկ ի՞նչ պատահեց, երբ Ադրբեջանը չկատարեց ՄԱԿ-ի դատարանի որոշումը։ Պատասխան՝ ոչինչ։ Ադրբեջանի նախագահը գործում է ցինիկաբար, վստահ լինելով իր անպատժելիության մեջ, շատ լավ գիտակցելով, որ միջազգային հանրությունը գործում է պրագմատիկ, ելնելով տվյալ պահի աշխարհաքաղաքական շահերից։ Այդ մենք ենք, որ այդպես էլ չհասկացանք, որ միջազգային իրավունքը գործում է բազմակի ստանդարտներով, հարգելով ուժի գործոնը։
-Արցախում իրավիճակն առհասարակ ամեն օր ավելի է վատանում: Ո՞րն է այն ելքը, որը Դուք եք տեսնում:
-Մի առիթով ասել եմ, կրկնեմ, Հայաստանը պետք է պաշտոնապես հրաժարվի Արցախը Ադրբեջանի տարածք համարելուց։ Այս հայտարարությանը զուգահեռ պետք է ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնի հանուն Արցախի։ Այն պետք ունենա հստակ ռազմավարական ծրագիր, ղեկավարվի Հայաստանի կառավարության կողմից և քայլ առ քայլ իրականացվի։ Պետք է նաև վերականգնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և գուցե ռազմաքաղաքական դաշինք կնքել Իրանի հետ։ Ի դեպ, Վրաստանը դաշնակցային հարաբերություններ հաստատեց Չինաստանի հետ, Բելառուսը՝ Իրանի, իսկ մենք կորցնելով մեր դաշնակիցներին, մնացինք միայնակ։
Բնական է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն՝ իր վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, ետքայլ չի անի և կշարունակի Արցախի հանձնումը, քանի որ վստահ եմ, նա ունի պարտավորություններ։ Այնպես որ և Արցախի և Հայաստանի փրկության բանալին՝ շուտափույթ իշխանափոխությունն է։