Կարծիք

05.08.2023 16:05


ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում զինված ուժերի սուտ մատնության համար մեղադրվող սպանեցին, պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զինծառայողների հանդեպ իրականացվող հետապնդումները

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում զինված ուժերի սուտ մատնության համար մեղադրվող սպանեցին, պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զինծառայողների հանդեպ իրականացվող հետապնդումները

ՀՀ քննչական կոմիտեի 04.08.2023 թ. պաշտոնական հայտարարությունից, զինված ուժերի սպա՝ Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ակնհայտ երևում է, որ օրվա իշխանության համար Հայոց բանակը և սպայակազմը որևէ արժեք չեն ներկայացնում, վերոնշյալը ապացուցվում է զինված ուժերի փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի, արդեն իսկ, սպանության հանգամանքների կոցկմամբ:

Փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի հուղարկավորումից գրեթե մեկ շաբատ անց քննչական կոմիտեն հպարտությումբ հայտարարել է, որ երեք զինծառայողների կողմից ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, ինչպես նաև, որ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Առնվազն մեզ համար ակնհայտ է, որ օրվա իշխանությունը՝ իրավապահ համակարգի հետ համատեղ, գրեթե չորս տարի է զբաղված են եղել փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի սպանության մեջ մասնակցող անձանց շրջանակը բացահայտելու և քրեական պատասխանատվության կանչելու փոխարեն, քրեական գործով որպես տուժող և վկա անցնող զինծառայողների հանդեպ ճնշում ստեղծելու ու ԲԴԽ նախագահ՝ Կարեն Անդրեասյանի "բարելավված" դատական համակարգի միջոցով, վերջիններիս խիզախության և ճշմարտությունը ներկայացնելու համար պատժելու ուղղությամբ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը արհամարել է այն հանգամանքը, որ դատավարության ժամանակ տուժող սպաներից մեկը դատարանում հայտարարել է, որ իր ցուցմունքները քննիչի կողմից կեղծվել են, սակայն սպայի կողմից մատնանշված որպես ցուցմունք կեղծող քննիչը բարեբախտաբար առժանանում է պաշտոնի բարձրացմանը, առժանանալով քննչական կառույցի մարզային վարչության ղեկավարի պաշտոնին:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում զինված ուժերի սուտ մատնության համար մեղադրվող սպաներին, պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զինծառայողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները, անհապաղ բացահայտելով փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի սպանության մեջ մասնակցող բոլոր մասնակիցներին:

Հ.Գ. Քննչական մարմնի կողմից այս անհաջող քննչական գործունեությունները հնարավոր է, որ մի օր ավարտված կլինեն նաև դիվանագիտական սկանդալով, քանի որ երեկ զինծառայողներից մեկը դեպքից որոշ ժամանակ անց զորացրվել է և ընտանիք է կազմել Հայաստանում գտնվող դիվանագիտական ներկայացուչթյուններից մեկի աշխատակցի հետ:

05.08.2023 թ.

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը