Լրահոս

19.10.2011 16:48


Սարկոզին նամակ է գրել ՀՀ ԱԳ նախարարին

Սարկոզին նամակ է գրել ՀՀ ԱԳ նախարարին

Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է գրել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ շատ ջերմ շնորհակալություն հայտնելով նրան այն մասնակցության համար, որ բերել է հոկտեմբերի 6-ին և 7-ին Հայաստան պետական այցի նախապատրաստմանն ու ընթացքին։

«Համոզված եղեք, որ այն փոխվստահությունը, որն՝ իբրև արտաքին գործերի նախարար, հաղորդել եք Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերություններին, կհանդիսանա, անկասկած, ամենահաստատուն երաշխիքը, որպեսզի կոնկրետ գործերի վերածվեն ինչպես այն հեռանկարները, որոնք ուղենշվել են նախագահ Սարգսյանի հետ նախ Փարիզում, ապա Երևանում կայացած զրույցների ընթացքում, այնպես էլ համագործակցության այն պայմանավորվածությունները, որոնք Դուք ձեռք եք բերել պետական այցիս ընթացքում ինձ ուղեկցող նախարարների հետ»,–մասնավորապես գրել է Սարկոզին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը