Լրահոս

19.10.2011 16:33


Ֆրանսիացի լրագրողը հրաժարվել է պահանջ ներկայացնել Ստրոսս–Կանի դեմ

Ֆրանսիացի լրագրողը հրաժարվել է պահանջ ներկայացնել Ստրոսս–Կանի դեմ

«Lenta.ru»–ն հայտնում է, որ ֆրանսիացի լրագրող Տրիստան Բանոնը հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս–Կանի դեմ բռնություն գործադրելու մեղադրանքով դատական հետապնդումն այն բանից հետո, ինչ դատախազությունը հրաժարվել է շարունակել հետաքննությունը ժամկետի լրանալու պատճառով։ Ինչպես փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը, այս մասին Բանոնը հայտարարել է ֆրանսիական «Canal+» հեռուստաալիքին։

Ֆրանսիական օրենքների համաձայն՝ նման դեպքերում տուժածը քաղաքացիական հայցով միանգամից դատարան դիմելու և ապացույցները վերանայելու պահանջի իրավունք ունի։ Սակայն Բանոնը հայտարարել է, որ չի օգտագործի իր իրավունքը, քանի որ իրեն բավարարում է այն հանգամանքը, որ դատախազն ընդունել է սեռական ոտնձգության փաստը։

«Այլևս ինձ չեն կարող մեղադրել ստելու համար»,–հայտարարել է լրագրողը։

Սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով դիմելու հայցի ժամկետը Ֆրանսիայում կազմում է երեք տարի, այնինչ, Բանոնի խոսքերով, բռնության փորձը տեղի է ունեցել 2003–ին։

Այս խորագրի վերջին նյութերը