Քաղաքական

02.08.2023 10:44


Քույրիկիս աչքի առաջ հայրիկիս օգնություն հայցող հայացքն է դրոշմվել․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է պատմել․ «Իրավունք»

Քույրիկիս աչքի առաջ հայրիկիս օգնություն հայցող հայացքն է դրոշմվել․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է պատմել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Մենք չգիտենք, թե մեր հայրը ո՞ղջ է, թե՞... Նրան քույրիկիս ձեռքից խլեցին-տարան, քույրիկիս աչքի առաջ նրա օգնություն հայցող հայացքն է դրոշմվել, երբ զինված ադրբեջանցիները նրան տարան անհայտ ուղղությամբ»: Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մանրամասներին, ասաց նրա դուստրը` պաշարված Արցախում գտնվող Վեներա Խաչատրյանը.

«Քույրս պատմում է, որ երբ որ մոտեցել են Հակարիի կամրջին, պետք է անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հայրիկիս անձնագիրը, այլեւս հետ չեն տվել: Ասել են, որ պետք է գնան սենյակ, բժիշկը պետք է հետազոտի ձեզ: Այնուհետեւ ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ տանեն: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն պապային, երբ ԿԽՄԿ աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Ու այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս առեւանգել են, ու մինչ օրս մեզ ոչ ոք ոչինչ չի ասում»:

Այս խորագրի վերջին նյութերը