Քաղաքական

02.08.2023 08:15


Ադրբեջանը գործելու է լկտի, անսկզբունքային և ագրեսիվ, այդ թվում՝ փորձելու է ցեղասպանություն կազմակերպել. Սերգեյ Կառնաուխով (տեսանյութ)

Ադրբեջանը գործելու է լկտի, անսկզբունքային և ագրեսիվ, այդ թվում՝ փորձելու է ցեղասպանություն կազմակերպել. Սերգեյ Կառնաուխով (տեսանյութ)

Alpha Newsroomուղիղ եթերում ռուս փորձագետ Սերգեյ Կառնաուխովը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառները:

«Ինձ համար այս իրավիճակը անձնական հարց է։ Այն ազդում է ինձ վրա այն պատճառով, որ այնտեղ երեխաները եւ ծերերը տառապում են, տառապում են` բառիս ուղիղ իմաստով: Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողություններ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտվում է վերջին տարիներին համաշխարհային աշխարհակարգում գոյացած ճեղքերից։ Այդ մութ կետերի խնդիրն այն է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, ոչ մի ինստիտուտ, ոչ մի պայմանավորվածություն չի գործում, այլ աշխատում է բացառապես ուժեղի իրավունքը։ Ուժեղի այս իրավունքի շրջանակներում, երբ բացակայում է այս կամ այն բևեռը, որը կարող է կարգուկանոն հաստատել տարածաշրջանում, մնացած բոլորը, կներեք ինձ, ինչպես շնագայլերը, վերցնում են ամենը։ Ադրբեջանը շատ լավ է հաշվարկել ամեն ինչ, նրանք ուշադիր կարդացել են այն փաստաթղթերը, որոնք ձևակերպում են մեր խաղաղապահ առաքելության և այլ խաղաղապահ առաքելությունների իրավական կարգավիճակը։ Նրանք իրենց համար շատ լավ հասկացան, որ մեր ռուս խաղաղապահները, որոնք այսօր կանգնած են այնտեղ, չունեն այդ դժբախտ բնապահպաններին ցրելու իրավասությունը։ Այդ բնապահպանների կամուֆլյաժի տակ փաստացի հանդես են գալիս Ադրբեջանի հատուկ ծառայությունները և այդ հատուկ ծառայությունների վարձած սադրիչները։ Եվ նրանք օգտվում են դրանից, իրական ցեղասպանություն են իրականացնում, երկակի շրջափակում են արել, դա հայ ժողովրդի ամենաիսկական ցեղասպանությունն է։ Բայց, միևնույն ժամանակ, չկան մեխանիզմներ, որպեսզի ցրեն նրանց, հեռացնեն այնտեղից»,-նշել է Կառնաուխովը։

Փորձագետի խոսքով՝ երբ ձևակերպում էին պայմանավորվածությունները և որոշում ռուս խաղաղապահների մանդատը, պետք էր այդ ամենը նախատեսել։ Պետք էր հասկանալ, այդ թվում ՝ ռուսական կողմին, որ Ադրբեջանը գործելու է լկտի, անսկզբունքային, ագրեսիվ, այդ թվում ՝ փորձելու է ցեղասպանություն կազմակերպել։

«Բայց, ցավոք, մանդատը դուրս են գրել այնպես, որ մենք ստեղծված իրավիճակը լուծելու ոչ մի հնարավորություն չունենք»,-ընդգծել է Կառնաուխովը:

Այս խորագրի վերջին նյութերը