Քաղաքական

01.08.2023 20:24


Ադրբեջանն արցախցու է ձերբակալել (լրացված)

Ադրբեջանն արցախցու է ձերբակալել (լրացված)

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանի այդ հատվածն անցնում է Լաչինի շրջանի Զաբուհ (Աղավնո) գյուղի տարածքով:

Նա ձերբակալվել է։

***

Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանն Արցախի Հանրապետության քաղաքացի է: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ անդրադառնալով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանն այն մասին, որ օգոստոսի 1-ին ձերբակալել են ՀՀ քաղաքացու:

Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանն այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից:

Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին»:

Այս խորագրի վերջին նյութերը