Կեղծ ու կեղծավոր ամե՛ն ինչում. ՔՊ-ի դրամահավաքն ընդամենը անվերահսկելի ծախսերի քողածածկույթ է
Պոպուլիստները, փուչ խոստումներով օդ տատանելուն զուգահեռ, ամենից շատ սիրում են կեղծել: «Հայրենական» պոպուլիստները, պոպուլիստապետ Փաշինյանի գլխավորությամբ, բնականաբար, բացառություն չեն կազմում: Հաստատում են օրինաչափությունը:
Ու, չնայած օրինակների պակասություն չկա, բայց դիտարկենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային գործունեության պարագայում պարբերաբար կրկնվող այնպիսի մի երևույթ, ինչպիսին է այսպես կոչված՝ դրամահավաքը: Արևմտյան քաղաքական մշակույթում ընդունված այս երևույթը առաջինը Նիկոլ Փաշինյանը չի ներմուծել Հայաստանի քաղաքական իրականություն, բայց ինքն այդ գործիքից օգտվում է պարբերաբար:
Դեռ «ընդդիմադիր» աշխատելու ժամանակահատվածում, երբ նոր-նոր էր տրվում «Քաղպայմանագիր» հակապետական հատուկ գործողության կամ նախագծի մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում էր «Դրամահավաք»: Դա, սովորաբար, արվում էր ընտրություններից առաջ՝ նախընտրական քարոզչության ու ընտրարշավի ծախսերը հոգալու համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելու նպատակով:
Սակայն «դրամահավաք» գործողությունը, որպես կանոն, քարոզչական-քողածածկութային բնույթ է կրում: Առաջին, դա առիթ է ևս մեկ անգամ լրահոսը լցնելու, տեսախցիկների առաջ հայտնվելու համար, երկրորդ՝ մակերեսային ընկալման հարթության վրա տպավորություն է ձևավորում, թե տվյալ կուսակցությունը «համաժողովրդական աջակցություն» է վայելում (ապահովվում են համապատասխան տեսարաններ, ասենք՝ թոշակառու տատիկը իր խնայած 1234 դրամն է նվիրաբերում, «իքս» դպրոցի աշակերտը՝ ընդմիջման 100 դրամանոցներով հավաքած 560 դրամը և այդպես շարունակ):
Բայց ամենից կարևորն այլ բան է. այն, որ ոչ մի «դրամահավաքող» ոչ մի պարագայում, անգամ՝ «գնդակահարության պատի տակ» երբեք չի խոստովանի: Գործողության նպատակը տվյալ կուսակցության կամ խմբավորման իրական ֆինանսավորողների կամ բուն ֆինանսավորման աղբյուրների համար քողածածկույթ կամ ծխածածկույթ ապահովելն է:
Այսինքն, մինչ միամիտների համար ցուցադրվում է թոշակառու տատիկի նվիրատվությունը, դրածո անձանց միջոցով ապահովվում են «չալաղաջ» նվիրատվությունները, իսկ բուն ֆինանսավորողները այդպես էլ չեն երևում, բայց «դրամահավաք»-ն ապահովում է, որ առանձնապես հարցեր չծագեն, օրինակ, այս կարգի, թե՝ «սրանց որտեղի՞ց այդքան միջոցներ» կամ «էս չլուտները որտեղից էսքան գումար հավաքեցին»:
Ի դեպ, օրինակ 2018-ին, երբ արդեն իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց ԱԺ «զավթումն» ու լուծարումը՝ հաջորդող արտահերթ ընտրություններով, էլի նման մի «Դրամահավաք» եղավ: Հատկանշական է, որ ընդամենը մի քանի ամիս իշխանության հարմարավետ բազկաթոռներին հայտնված քպ-ականները, որոնք, օրինակ, ատամները «սարքելու» փող չունեին ու անգամ փոշեկուլն էին ապառիկով գնում, շատ համերաշխ, ամեն մեկը՝ 5-ական միլիոն դրամ էր նվիրաբերել: Որտեղի՞ց: Երևի ինչ-որ օլիգարխ գումարը տվել էր, իրենք էլ հավասար բաժանել էին ու իրենց անուններով «հանգանակել» կուսակցության նախընտրական բյուջե:
Կեղծ ու կեղծավորություն, էլի:
Հիմա, նախօրեին, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն էլի «դրամահավաք» օպերացիա էր բեմադրել: Դե, կհայտարարեն, թե այսքան կամ այնքան փող են հավաքել: Հիմա, հաստատ իրենք փողի խնդիր չունեն, Հայաստանի հարստահարման ու Արցախի կործանման հաշվին Նիկոլ Փաշինյանի թիմակիցները դոլարային միլիոնատերեր են դարձել, թանկանոց ավտոներով են ֆռֆռում, բազմամիլիոնանոց բնակարաններ են ձեռք բերում, որի «եկամուտների հայտարարագիրը» նայում ես՝ աշխարժ գույքերու, կալվածքներու և ագարակներու տեր է...
Իրենց կառավարության շրջանում Հայաստանը տոննաներով կոկայինային փոխադրումների ստացող է դարձել, միլիարդ եվրոյի կոկային են նարկոբարոններն ուղարկում Հայաստան: Ո՞վ չի հասկանում, որ առանց իշխանության ներգրավման կամ երաշխիքների ոչ մեկը նման գործարքների չէր գնա: Հիմա իշխանությունը ելել... դրամահավաք է անում, որ ընտրությունների մասնակցեն: Խեղճ լինի Տիգրան Ավինյանը, մի քիչ էլ՝ Նիկոլ Փաշինյանը, չհաշված մյուսն «խեղճ նիկոլներին»:
Պարզապես չեն կարող կեղծիքի ու կեղծավորության «ավանդույթը» խախտել: Պետք է, չէ՞, առավել դյուրահավատների աչքերին փոշի ցանել: Էհ, ցանում են:
Ինչպես «ընդդիմադիր» աշխատելիս էին «դրամահավաք» թատրոնը ցուցադրում՝ ունենալով միանգամայն տռզաքսակ հովանավորներ ու ֆինանսավորողներ, այդ թվում՝ իրենց մերժած իշխանության շարքերից, այնպես էլ հիմա, երբ իրենք են իշխանություն և «հաճախորդների» գնումներ կատարում, էլի նույն կեղծավորության ցուցադրությունն է:

Արթուր Խայթ