Կարծիք

01.08.2023 15:18


Սիրելի ժողովո՛ւրդ, նորից քեզ խաբեցին

Սիրելի ժողովո՛ւրդ, նորից քեզ խաբեցին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սույն թվականի մարտ ամսին ազգաբնակչությանը ներկայացվեց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող և սպասվող «բարեփոխումների» մեկնարկի մասին, որին լայն արձագանք տրվեց մամուլի կողմից, քանի որ «լավ լուրը» հնչեց հենց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Артак Джумаян-ի կողմից: Մասնավորապես ներկայացվեց, որ պոլիկլինիկաների աշխատանքային գրաֆիկը փոփոխվելու է, ըստ որի` առավոտյան ժամը 8:00-ին կսկսվի լաբորատորիայի, իսկ ժամը 9:00-ին` պոլիկլինիկաների մնացած բաժինների աշխատանքը: Բուժանձնակազմը կաշխատի մինչև երեկոյան ժամը 19:00-ն` հերթափոխով: Շաբաթական մեկ անգամ նեղ մասնագետները կմնան հերթապահության` մինչև ժամը

19:00-ն:

«Բարեփոխումը» հիմնավորվում է նրանով, որ քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց աշխատանքից բացակայելու, այցելելու իրենց սպասարկող պոլիկլինիկաները: «Բարեփոխումները» իրականացվելու են միայն Երևանի, Գյումրու և Վանաձորի պոլիկլինիկաներում, որը հիմնավորվում է տվյալ քաղաքներում պոլիկլինիկաների ավելի երկար աշխատանքի անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից ՀՀ առողջապահության նախարարությանը խնդրեցի պատասխանել երկու պարզ հարցերի

Որ՞ ամսաթվից սկսած են մեկնարկվելու «բարեփոխումները» Երևանի, Գյումրու և Վանաձորի պոլիկլինիկաներում:

Պարզվեց չգիտեն ....

Ինչ՞ մեթոդաբանությամբ և որ՞ ժամանակահատվածում է կատարվել բնակչության շրջանում կարիքների գնահատումը, որի արդյունքում ընտրվել են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների պոլիկլինիկաները

Պարզվեց չգիտեն....

Դիմել էի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան-Human Rights Defender of Armeniaին խնդրի ուսումնասիրման համար: Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի հարցադրումներին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պատասխանել է անկեղծ՝ «բարեփոխումը» գտնվում է քննարկման փուլում, ուսումնասիրում են իրավական դաշտը, որի արդյունքների մասին դեռ չգիտեն:

Ինչ է ստացվում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մամուլով «բարեփոխումների» իմիտացիա է ստեղծում՝ խաբելով Հայաստանի Հանրապետության բնակչությանը:

Հ.Գ. Կարծում եմ առողջապահության նախարարի տեղակալը առնվազն պետք է նորից ասուլիս կազմակերպի և բացատրի, թէ ինչու է խաբում այն ժողովրդին, որի հարկերից ստանում է աշխատավարձ և պարգևավճարներ:

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը