Լրահոս

19.10.2011 15:40


ԱՄՆ–ը խոստանում է Մոսկվային երաշխիքներ տալ Հակաօդային պաշտպանական համակարգի վերաբերյալ

Ինչպես հայտնում է «BBC»–ն, ԱՄՆ–ը պատրաստ է Մոսկվային գրավոր երաշխիքներ տալ, որ  իրենց կողմից ստեղծված հակահրթիռային պաշտպանական համակարգը Եվրոպայում ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ, բայց, միևնույն ժամանակ, այդ խոստումներն  իրավաբանական ուժ չեն ունենա։

Այս մասին հայտարարել է սպառազինության գծով պետքարտուղարի օգնական Էլեն Թոշերը։

–Մենք չենք կարող տալ իրավաբանական հետևանք ունեցող խոստում, ինչպես չենք կարող սահմանափակել հակաօդային պաշտպանական համակարգը, որը պետք է ուժեղանա արտաքին վտանգների մեծացմանը զուգահեռ,– հայտարարել է նա ԱՄՆ–ի՝ Ատլանտյան խորհրդի հակահարթիռային պաշտպանությանը նվիրված նիստի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը