Կարծիք

31.07.2023 23:06


Հարցազրույց ՔՊ անդամ Ալեն Վանիչկայի Աղազարյանի հետ

Հարցազրույց ՔՊ անդամ Ալեն Վանիչկայի Աղազարյանի հետ

-Պարոն Աղազարյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստին։

-Ըստ ադրբեջանական կողմի, Վագիֆ Խաչատրյանը պատերազմի հանցագործ է։ Եկեք չշտապենք, հարգենք անմեղության կանխավարկածը և սպասենք քննության ավարտին։

-Այսինքն, պարոն Աղազարյան, դուք համարում եք, որ արցախյան պատերազմի մասնակիցները պատերազմի հանցագործնե՞ր են։

-Հասկացե՛ք վերջապես, մենք ձգտում ենք Ադրբեջանի հետ հասնել խաղաղության և դրան հասնելու համար, այո՛ պետք է կատարենք Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները։

-Կարելի՞ է, ենթադրել․․․

-Այո՛, այդ նույն պարտավորությունների շրջանակում է նաև Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը, և մենք, հանուն մեր երեխաների խաղաղ ապագայի, պատրաստ ենք Ադրբեջանին հանձնել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բնակվող ղարաբաղյան շարժման և պատերազմի բոլոր մասնակիցներին։

-Ինչպե՞ս, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն․․․

-Հույս ունենք, որ Ադրբեջանը նրա հանձնումը չի պահանջի, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 1992թ․ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին հանձնելու մասին, իսկ 1997թ․ ևս մեկ անգամ այն հաստատեց։

-Իսկ եթե, այնուամենայնիվ Ադրբեջանը պնդի․․․

-Հանուն խաղաղության, իհարկե կհանձնենք։

-Շատերը կասկածում են, որ Վագիֆ Խաչատրյանի տվյալները ադրբեջանական կողմին հայտնել են Երևանից։

-Ի՞նչ զարմանալու բան կա այդտեղ, ինչպես ասացի՝ հանուն խաղաղության մեր տիրակալը պայմանավորվել է Ադրբեջանի իր բարեկիրթ գործընկերոջ հետ հանձնել բոլորին։

-Պարոն Աղազարյան, դուք ասացիք, որ սպասենք քննության ավարտին։ Դուք հավատո՞ւմ եք Ադրբեջանի կողմից իրականացվող քննությանը։

-Իսկ ի՞նչ հիմքեր ունեմ չհավատալու։ Չէ՞ որ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է և համապատասխան պարտավորություններ ունի։

-Բայց, չէ՞ որ Ադրբեջանը չի կատարում ինչպես ԵԽ-ի, այնպես էլ ՄԱԿ-ի դատարանի որոշումները։

-Այդ դեպքում մեր ԱԳ նախարարը, հատուկ հանձնարարություններով դեսպանը կդիմեն միջազգային հանրությանը։

«Հարազրույցը» ներկայացրեց

Ավետիք Իշխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը