Հարավկորեացի օդաչուին արգելել են թռիչքներ իրականացնել Հյուսիսային Կորեայի վարչակարգին աջակցելու համար
Հարավային Կորեայի իշխանություններն արգելել են թռիչքներ իրականացնել ազգային «Korean Air» ավիաընկերությունը ներկայացնող, 44-ամյա Կիմ ազգանունով օդաչուին, քանի որ վերջինս կողմ է արտահայտվել և գովաբանել Փհենյանի վարչակարգը։ Սեուլը մտավախություն ունի, որ Կիմը կարող է թռիչքի ժամանակ ինքնաթիռը տանել թշնամական Հյուսիսային Կորեա։
Ըստ ոստիկանության տվյալների՝ Կիմն իր կայքում տեղադրել է հոդվածներ, որոնք գովաբանում են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իռի վարչակարգը։ Չորեքշաբթի օդաչուի տանը ոստիկանական խուզարկում է իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք գրքեր Կիմ Չեն Իռի մասին։ Օդաչուի համակարգչի վրա հայտնաբերվել է հյուսիսկորեական քարոզով լի տեքստ։
«Korean Air» ավիաընկերությունից արդեն տեղեկացրել են, որ օդաչու Կիմը հեռացված է աշխատանքից։