Լրահոս

28.04.2009 16:02


Քննարկումներ Ազգային ժողովում

Կառավարության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում մասին հարցի քննարկմանը խորհրդարանում զեկույցով հանդես է եկել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նա նշել է, որ ներկայացված հարցը քննարկվել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում։ Հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովը տվել է դրական կարծիք։

-Առաջարկում եմ օրենքն ընդունել ամբողջությամբ, քանի որ ժամկետը սահմանված է մայիսի 1-ը։ Դրա համար խնդրում եմ  հարմար պահին դնել քվեարկության, որպեսզի մայիսի 1-ին օրենքն արդեն ուժի մեջ մտած լինի և կիրառվի բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ում 27 տարին լրանում է մինչև մայիսի 1-ը,-հայտարարել է Հ. Հակոբյանը։

Քանի որ գրավոր առաջարկություններ չէին ներկայացվել, այդքանով հարցի քննարկումն ավարտվել է ։

 

Այս խորագրի վերջին նյութերը