Ի՞նչ է իր, այսպես կոչված՝ «քաղաքականությամբ» կամ մահվան «խաղաղության օրակարգով»Նիկոլ Փաշինյանն առաջարկում Արցախին: Եթե խոսենք իր իսկ բառամթերքով, ապա Նիկոլ Փաշինյանն Արցախի հայությանն առաջարկում է «մատաղ լինել», որպեսզի ինքը և իր կինը շարունակեն իշխել Հայաստանի վրա, ապա դա էլ առոք-փառոք թշնամուն հանձնելով ու Հայաստանի գոյության հարցը փակելով՝ թուրքական պաշտպանության տակ ու թուրքական օդանավով փախչեն որևէ «ապահով երկիր»՝ իրենց արածը վայելելու: Սա՝ մեծ հաշվով:
Եթե մի փոքր ավելի մանրամասնենք, ապա Նիկոլ Փաշինյանը 3 առաջարկ կամ տարբերակ է թողնում Արցախին:
Երկրորդը՝ այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանն Արցախին ու Արցախի հայությանը, բռնագաղթն է: Այսինքն՝ հազարամյակներով պահած, պաշտպանած ու ծաղկեցրած հայրենիքը թողնել թշնամուն և զանգվածային տեղահանության ենթարկվելով՝ 120 հազար վերջին արցախցիների ֆիզիկական գոյությունը փրկելու լոզունգներով տեղափոխվել ՀՀ տարածք, այնտեղից էլ՝ ինչպես կստացվի:
Երրորդ տարբերակը, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Արցախին ու Արցախի հայությանը, այսպես կոչված «ինտեգրումն» է Ադրբեջանին, պարզ ասած՝ Արցախի հայությունը մնում է իր բնօրրանում, այսպես ասած՝ «ինտեգրվում» է Ադրբեջանին ու Արցախը հայաթափվում է ոչ թե միանգամից, այլ մի երկու տարվա ընթացքում, նորանոր սպանությունների, թուրքական այլ գազանությունների պայմաններում: Պարզ ասած՝ տանջամահ է արվում:
Հաշվի առնելով այն փաստը, թե ի՜նչ ծայրահեղ, աննկարագրելի ատելություն են տածում Նիկոլ Փաշինյանը և իր կինը Արցախի ու Արցախի հայերի նկատմամբ, Փաշինյանը երևի երրորդ տարբերակի վրա է ուզում շեշտը դրած լինել:
Բայց բոլորդ էլ հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանի այսպես ասած «առաջարկներից» և ոչ մեկն էլ առաջարկություն չէ, այլ մահվան ու բնաջնջման «ուղեգիր»:
Իսկապես, հո՞ չես դնի ու քննարկես, թե որ ողբերգությունն է ավելի ընդունելի՝ համատարած կոտորա՞ծը, հայրենազրկո՞ւմը, թե՞ զանգվածային բնի տեղահանությունը:
Ցանկացած տարբերակն էլ ցեղասպանության մասին է, հայրենազրկման մասին է:
Այսինքն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չունի առաջարկելու Արցախին: Նիկոլ Փաշինյանի թիմը, որ վերջին ընտրություններում հազիվ 680 հազար ընտրողներից քվե է ստացել այդ թվում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, «անջատում՝ հանուն փրկության» իրենց իսկ ձևակերպած թեզն իրագործելու համար, ոչ միայն բացարձակապես ոչինչ չի արել իր այդ խոստումների կատարման համար, ոչ միայն հրապարակայնորեն ու լկտիաբար դրժել է իր իսկ նախընտրական խոստումները, այլև հիմա ոչ մի ընդունելի առաջարկություն չի կարող անել Արցախին, Արցախի հայերին, առհասարակ՝ հայությանը:
Ու, եթե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չունի հայությանն առաջարկելու՝ թրքացումից բացի, ապա էլ մեր ինչի՞ն է նա պետք՝ որպես իշխանություն: Պետք չէ՛, իհարկե: Մնում է այդ «պետք չէ՛»-ն դարձնել կատարված փաստ:
Թե չէ Նիկոլ Փաշինյանի «առաջարկներով», լինեն դրանք 3-ը, թե 13-ը, կարելի է միայն ոչնչանալ, բնաջնջվել, կոտորվել, բայց ոչ երբեք՝ գնալ դեպի ապագա:
Նիկոլ Փաշինյանի 3 առաջարկն Արցախին
Ի՞նչ է իր, այսպես կոչված՝ «քաղաքականությամբ» կամ մահվան «խաղաղության օրակարգով» Նիկոլ Փաշինյանն առաջարկում Արցախին: Եթե խոսենք իր իսկ բառամթերքով, ապա Նիկոլ Փաշինյանն Արցախի հայությանն առաջարկում է «մատաղ լինել», որպեսզի ինքը և իր կինը շարունակեն իշխել Հայաստանի վրա, ապա դա էլ առոք-փառոք թշնամուն հանձնելով ու Հայաստանի գոյության հարցը փակելով՝ թուրքական պաշտպանության տակ ու թուրքական օդանավով փախչեն որևէ «ապահով երկիր»՝ իրենց արածը վայելելու: Սա՝ մեծ հաշվով:
Եթե մի փոքր ավելի մանրամասնենք, ապա Նիկոլ Փաշինյանը 3 առաջարկ կամ տարբերակ է թողնում Արցախին:
Առաջինը՝ կոտորվել ադրբեջանաթուրքական պաշարման մեջ՝ զուգահեռաբար սպասարկելով «միջազգային հանրություն, ո՞ւր ես, ինչո՞ւ չես գալիս» փաշինյանական տրագիֆարսի համար տեսարաններ:

Արթուր Խայթ